|
Փոխարժեքներ
22 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.14 |
| EUR | ⚊ | € 443.82 |
| RUB | ⚊ | ₽ 4.8865 |
| GBP | ⚊ | £ 508.24 |
| GEL | ⚊ | ₾ 140.76 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունում վերջին ժամանակներն անառողջ մթնոլորտ է տիրում, մեր աղբյուրները պատմում են, որ բոլորը բոլորի դեմ են գործում, ով ում կարողանում, մրոտում է կուսակցական հավաքների ժամանակ, ամեն մեկը փորձում է իր թիկունքին հրեշտակի թեւեր դնել, իսկ դիմացինին` սատանա ներկայացնել:
Փետրվարին ՔՊ համաժողովում պետք է նախընտրական ցուցակը ձեւավորվի` առաջարկվող 280 անունից պետք է 50-ին ընտրեն, որոնք ցուցակի առաջին մասում կլինեն, ուստի յուրաքանչյուրը կարծում է, որ դաժան պայքարով պետք է հարթի իր ճանապարհը, որ թիմում դիրքային առավելություն ունենա մյուսների նկատմամբ եւ հնարավորինս բարձր հորիզոնականներում տեղ զբաղեցնի։
ՔՊ-ից մեր զրուցակիցը պատմեց, որ անգամ վախենում են խոսել մեկը մյուսի հետ, որ շառից-փորձանքից հեռու մնան։ Ի դեպ, խմբակցությունը մեկուսացրել է պատգամավոր Հայկ Սարգսյանին` գրեթե բոլորը նրա նկատմամբ ագրեսիվ են տրամադրված եւ թույն են շնչում նրա հանդեպ, քանի որ նա կորցրել է Փաշինյանի վստահությունը։