Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել ու գրել, որ հերթական խախտումն է արձանագրել «Իմ քայլը» դաշինքի կողմից:
«Նրանց թեկնածուները համատարած ոտնահարում են օրենքը՝ փակցնելով իրենց քարոզչական նյութերը տաքսիների վրա, ինչը արգելված է Ընտրական օրենսգրքով: Կոնկրետ այս նկարներում Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն է»,- գրել է Արմեն Աշոտյանը:
Ներկայացնելով լուսանկարները՝ նա ԿԸՀ և դիտորդների ուշադրությունն է հրավիրել դրանց վրա, ապա, որպես հետգրություն, նշել. «Սա էլ հիշեցում օրենքից:
Ընտրական օրենսգիրք
Հոդված 21
2. Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն`
2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում:
Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա»: