կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-09 10:10
Հասարակություն

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Իջևանում, Տավուշում, Նոյեմբերյանում և Բերձորում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: