|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մեծ Բրիտանիայի ազգային արխիվում հայտնաբերվել է 1991 թվականի փաստաթուղթ, որում արևմտյան երկրները հայտարարել են դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման անընդունելիությունը. գրում է RT-ն՝ հղում անելով Der Spiegel-ին։
Բոստոնի համալսարանի պրոֆեսոր Ջոշուա Շիֆրինսոնը հայտնաբերել է գաղտնի փաստաթուղթը: Այն պարունակում է 1991 թվականի մարտի 6-ին Բոննում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում անվտանգության թեմայով հանդիպման արձանագրությունը։
«Մենք 2 + 4 բանակցություններում (Գերմանիայի հետ կապված կարգավորման շուրջ ԳԴՀ-ի, ԳՖՀ-ի և ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ) հասկացանք, որ մենք չենք ընդլայնում ՆԱՏՕ-ն Էլբայից այն կողմ: Ուստի մենք չենք կարող Լեհաստանին և մնացածին ՆԱՏՕ-ին անդամակցություն առաջարկել»,- ասվում է Գերմանիայի ներկայացուցիչ Յուրգեն Հրոբոգի հայտարարության մեջ։
Ամերիկացի դիվանագետները նույնպես նման խոստումներ են տվել։