|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրավացի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ուժերի որոշակի հարաբերակցություն կար, սակայն այժմ այն փոխվում է։ Այս մասին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ըստ նրա՝ պետք է մտածել, թե ինչպես կարելի է ավելի հավասարակշռված դարձնել ՄԱԿ-ը, սակայն կազմակերպությունը բարեփոխելու հարցում սխալներ չպետք է թույլ տալ։
«Էրդողանը իրավացի է, այն (ՄԱԿ-ը) ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և եղել է ուժերի որոշակի հարաբերակցություն, հիմա այն փոխվում է... Ես ասել եմ Էրդողանին այս մասին։ Եթե մենք ոչնչացնենք հիմնական անդամների վետոն, ապա ՄԱԿ-ը կմեռնի նույն օրը։ Այն կդառնա Ազգերի լիգա։ Դա պարզապես քննարկման հարթակ կլինի: Վալդայ ակումբ-2»,- ասել է Պուտինը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ մարդկության ճակատագիրը չպետք է թողնել «մի բուռ երկրների» ողորմածությանը, որոնք հաղթել են Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է ընդլայնել ՄԱԿ-ի բոլոր անդամների իրավունքները կազմակերպության Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների իրավունքների պես։