|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է զորքը Սիրիայից ետ քաշելու և քրդերին չoգնելու մասին որոշումը. հայտնում է Huffpost.com-ը
Նա ասել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քրդերը չեն օգնել իրենց, օրինակ՝ Նորմանդիայի կռիվների ժամանակ, իսկ «հիմա նրանք օգնում էին մեզ ԻՊ-ի դեմ պայքարում միայն այն պատճառով, որ դա իրենց հողն է»։
ԱՄՆ առաջնորդը պարզաբանել է նաև, որ «ԱՄՆ-ն ահռելի գումարներ է ծախսել» քրդերին օգնելու համար, ու թեև հիմա զորքը դուրս է բերում Սիրիայի հյուսիսից, «այնուամենայնիվ, քրդերն իրենց դուր են գալիս»:
Yerkir.am-ն ավելի հայտնել էր, որ կիրակի՝ հոկտեմբերի 6-ին, Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշման մասին: