|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության արձանագրած ցուցանիշներին: Ըստ Շարմազանովի, Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը արդյունավետ է աշխատել վերջին մեկ տարում, ապահովելով 7,5 տոկոս տնտեսական աճ, ինչը արդյունք է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միասնական կոալիցիոն կառավարության գործունեության:
«Բոլոր փորձերը վարչապետ Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ից անջատելու կամ ՀՀԿ-ին հակադրության մեջ դնելու, ոչ միայն անթույլատրելի են, այլ նաև որևէ նպատակի չեն ծառայելու: Վարչապետ Կարեն Կարապետյանը մեր թիմի առանցքային անդամներից մեկն է, մեր քաղաքական թիմի անդամ, և իրականացնում է ՀՀԿ-ի ու ՀՀԿ նախագահի միասնական քաղաքականությունը: Իսկ թե ինչ կորոշի քաղաքական մեծամասնությունը ապրիլի 9-16-ի ընթացքում, մենք դեռ չենք քննարկել»,- ասաց Շարմազանովը: