Փոխարժեքներ
07 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.46 |
EUR | ⚊ | € 440.99 |
RUB | ⚊ | ₽ 4.8093 |
GBP | ⚊ | £ 519.97 |
GEL | ⚊ | ₾ 141.93 |
Ամիսներ առաջ Yerkir.am-ը ահազանգել էր, թե ինչպես են օրը ցերեկով Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 10-րդ փողոցի վրա 3 բետոնե խոշոր ծաղկաման շարել և ապօրինի կերպով փակել տրանսպորտային երթևեկության համար (դա փաստող լուսանկարները՝ այստեղ):
Քաղաքային իշխանությունների կողմից տարիներով «չնկատվող» այս խայտառակությունը վերացվել էր մեր համառ ջանքերի և քաղաքապետարանին ուղղված գրությունների արդյունքում. Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի միջոցով առաջին անգամ հեռացվել էին բետոնե ծաղկամանները, դրանք կարճ ժամանակ անց նորից էին շարվել փողոցի վրա, մեր երկրորդ ահազանգից հետո դրանք բեռնատարներով տարվել էին, և փողոցը բացվել էր:
Օրերս Yerkir.am-ը նոր լուսանկարով փաստել է, որ փողոցը կրկին փակ է. Փաշինյանի իշխանության ամենաթողության պայմաններում օրենքի վրա պարզապես թքած ունեցող քաղաքացիները այս անգամ նոր ու ավելի թարմ բետոնե ծաղկամաններով են «զարդարել» փողոցն ու փակել այն երթևեկության համար:
Թվում է՝ փոքր խնդիր է, եթե մայրաքաղաքում սեփական քմահաճույքով փողոց փակելը համարենք փոքր խնդիր: Բայց՝ ոչ: 2018 թ. այս իշխանությունն ինքը բացեց պանդորայի արկղը, և արդեն երկրում հաստատվել է տոտալ «բարդակ»: Իշխանությունն արդեն իր սարքած այս ամենաթողությունը չի կարող ղեկավարել: Հասարակության յուրաքանչյուր անդամ դարձել է անկառավարելի ու թքած ունի մյուսի վրա:
Նիկոլ Փաշինյա՛ն, Տիգրան Ավինյա՛ն, դուք հասարակ կարգուկանոն ի վիճակի չեք հաստատելու մի փոքր փողոցի մասշտաբով, դուք ո՞նց եք առավոտյան աշխատանքի գնում ձեր պաշտոններում:
Ի դեպ, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը, ում պատասխանատվության տարածքում կրկնվում է այս խայտառակությունը, Արամ Զավենի Սարգսյանի կուսակիցն է և «Հանրապետություն» կուսակցության քվոտայով է նշանակվել այդ պաշտոնին:
Արամ Զավենի՛չ, որքան հասկանում եմ՝ Երևանում այս կամ այնտեղ թաղապետի պաշտոնները իրերի բերումով ստանալով՝ ի վիճակի չեք սովորական հարցեր լուծելու, օրը ցերեկով ապօրինի փակված փողոց բացելու: Ինձ հետաքրքրիր է՝ աքլորանալուց և ընդդիմադիր մարդկանց խուլիգանավարի ուղիղ եթերում խմբակային ծեծի ենթարկելուց զատ ուրիշ բանի ընդունա՞կ եք:
Տիգրան Ավինյա՛ն, տեսնում եք, որ Արամ Զավենիչի թիմի հերթական անգամը խաղում է ձեր ու քաղաքապետարանի հեղինակության հետ: Ստացվում է՝ նա կամ չի հետևում քաղաքապետի որոշումների կատարմանը, կամ ի վիճակի չէ դրանք կատարելու, տեղում չի, և ով ինչ ուզում անում է Դավիթաշենում: Կամ էլ աչք է փակում ինչ-որ մեկի ապօրինությունների վրա: Երկու դեպքն էլ քաղաքապետին խորը մտածելու տեղիք պետք է տան:
Վ. Սարգսյան