Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Փաստաբանը մասնավորապես նշում է․
«Ինչպես և սպասվում էր ՝ Մասիս Մելքոնյանը 2 ամիս ժամանակով կալանավորեց ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանին, ինչ որ մեկի կողմից, ինչ որ մի ժամանակ, ինչ որ մի տեղ կատարած ձայնագրության գործով։ Զարմացե՞լ եմ, իհարկե ոչ, բա էդ անձն ուրիշ ինչի համար է նշանակվել։ Զարմացել է քրեական դատավարությունն ու պատմուճանը»։
Հայտնենք, որ Վահե Դանիելյանը մասնակցել է Արցախի համար մղված մարտական գործողություններին, իսկ ներկայումս հանդիսանում է ՀՅԴ Վայոց ձորի Մարզային կոմիտեի նախագահը:
Հ․Գ․ Լուսանկարում ձախից չորորդը Վահե Դանիելյանն է։