կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-10 20:28
Հասարակություն

Բերդ խոշոր համայնքի ղեկավարը մեկ ամսով կալանավորվեց

Բերդ խոշոր համայնքի ղեկավարը մեկ ամսով կալանավորվեց
Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավոր Գևորգ Սարգսի Պողոսյանը այսօր ժամը 19- ին որոշում է կայացրել Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին մեկ ամսով կալանավորելու մասին։ Որոշ տեղեկություներով՝ սահմանագոտու բնակիչներից մեկը ապօրինի ցանկապատ է կառուցել, որի համար համայնքի ղեկավարը նրան պետք է տուգաներ 200 հազար դրամով, սակայն չի տուգանել, Հ․ Մանուչարյանի հանդեպ քրեական գործ են հարուցել 308 հոդվածի 1-ին մասով(Պաշտոնեական դիրքի չարաշահում):
 
Իսկ Նիկոլ Փաշինյանի մտերիմ ընկեր, օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը Երեւանի կենտրոնում կրակել է մարդու վրա, սակայն գրավով ազատ է արձակվել։
 
Նիկոլի թիվն է, ընտրովի արդարադատության ժամանակը։
 
Ոսկան Սարգսյան