| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50–ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհ փողոցի 7 հասցեում գործող «006» փոստային բաժանմունք գող է մտել:
Ահազանգը կառավարման կենտրոնից փոխանցվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդ, ինչից հետո նույն գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ, շրջափակել են շենքի ողջ տարածքը, քանի որ կան մի քանի մուտքեր ու գողը կարող էր դիմել փախուստի:
Պարեկներ Վարդան Միրզոյանը, Սերգեյ Հարությունյանն ու Հարություն Ադամյանը, նկատելով կասկածյալին, հրահանգել են, որպեսզի նա կանգնի, սակայն նա, մտնելով շենքի մուտքերից մեկը, դիմել է փախուստի: Պարեկները, մոտ 500 մետր հետապնդելով նրան, կարողացել են վնասազերծել: Նրա ձեռքերը վնասված են եղել ու մինչ ոստիկանության Շենգավիթի բաժին նրան բերման կենթարկեին, պարեկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո ժամանած բժիշկների հերթապահ խումբն է օգնություն ցուցաբերել:
Կասկածյալ Խորեն Մ.-ն հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է: