| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի խաղահրապարակներից մեկում մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ է եկել 6-ամյա երեխայի գլխին։ Դեպքից վեց օր անց երեխան հիվանդանոցում մահացել է։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին։ Նույն օրը ժամը 16․49-ին «Ուիգմոր» ԲԿ–ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ որ սղարանից վայր ընկնելու հետևանքով «գանգի հիմի կոտրվածք» խտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 2019թ․ ծնված Բյուրեղավանի բնակիչ տղա երեխա։
Ոստիկանությունը պարզել է, որ երեխան մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 13․25-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի 1 թաղամասի 8 շենքի դիմացի խաղահրապարակում խաղալիս՝ մետաղական սղարանը գլխին ընկնելու հետևանքով։
«Հոկտեմբերի 12-ին ժամը 20․10-ին «Ուիգմոր» ԲԿ-ից ոստիկանության հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված 2019թ․ ծնված տղան ժամը 19․05-ին մահացել է»,–հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։
Դժբախտ դեպքից հետո ըստ ԶԼՄ–ների` անհայտ անձինք քանդել և հողին են հավասարեցրել ամբողջ խաղահրապարակը, կարուսելներն էլ տարվել են անհայտ ուղղությամբ։ Շենքի բնակիչները նշել են, որ կարուսելները 20-30 տարի որևէ վերանորոգման կամ փարձաքննության չեն ենթարկվել։