|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Լոս Անջելեսում վախճանվել է հայտնի դերասանուհի, պրոդյուսեր և ռեժիսոր Դայան Կիտոնը: Հունվարին նա կդառնար 80 տարեկան։
Դայանը երբեք ամուսնացած չի եղել, ունեցել է երկու զավակ՝ Դեքստերը և Դյուկը։ Դերասանուհին նրանց որդեգրել է 1996 և 2001 թվականներին:
Կիտոնի վախճանվելու բոլոր մանրամասներն ու պատճառը ընտանիքը խնդրել է գաղտնի պահել։
«Այս պահին այլ մանրամասներ չկան, նրա ընտանիքի խնդրանքով մանրամասները գաղտնի են մնում», - հայտնում է People-ը՝ վկայակոչելով ընտանիքի ներկայացուցչին:
Կիտոնը «Օսկար» է ստացել «Էննի Հոլլ» ֆիլմում իր դերի համար։ Նրա մյուս նշանավոր գործերից են «Կնքահայրը», «Հարսնացուի հայրը», «Մարվինի սենյակը» ֆիլմերում դերերը, ինչպես նաև «Heaven is a Place on Earth» տեսահոլովակի և «Unstrung Heroes» ֆիլմի ռեժիսուրան։
2017 թվականին Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը նրան մրցանակ է շնորհել կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար։ Ընդունելով մրցանակը՝ դերասանուհին հրաժարվել է կատարել «Seems Like Old Times» երգը, որը հնչել էր «Էննի Հոլլ»-ում։
Կիտոնը նաև լուսանկարիչ և գրող էր։ Նա հրատարակել է մի քանի հուշեր՝ «Հետո նորից» (2011), «Այսպես ասենք՝ դա լավ չէր» (2015) և «Եղբայր և քույր» (2020), ինչպես նաև ակտիվորեն զբաղվել է Լոս Անջելեսի ճարտարապետական ժառանգության պահպանմամբ։