Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրկնաքվեարկությունը բացառելու համար մատնահետքերի միասնական տվյալների բազա հավաքելն անիրագործելի է՝ հաշվի առնելով, որ մեկ տարում է նախատեսվում ընտրությունը. ԱԺ-ում ԸՕ բարեփոխումների քննարկման ժամանակ ասաց կառավարության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:
Նրա կարծիքով` լավագույն տարբերակը կլիներ այն, որ նախապես համակարգում հավաքագրվեին քաղաքացու մատնահետքերը, և երբ քաղաքացին գրանցվում է ընտրական տեղամասում, և հաստատվում է, որ այդ մարդու մատնահետքն է, այլ մարդ չի փորձում այդ ընտրողի փոխարեն ընտրել:
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ ողջամիտ սցենարը ընտրողների մատնահետքով ID քարտեր բաժանելն էր. այս պահին ունեն 970 000 մարդ, որոնցից միայն 200 000-ի բոլոր տասը մատներն են հավաքագրվել, մնացածը ID քարտերում երկու մատնահետքն է : Իոաննիսյանի խոսքով՝ այս պահին ID քարտերի տրամադրման գործընթացը կանգնած է, քանի որ այդ կազմակերպության հետ պայմանագիրը վերջացել է, և պատվեր տալը երկար ժամանակ է պահանջում: Նա հավելեց նաև, որ պրոցեսը որակյալ իրականացնելու համար մեկ տարին բավարար չէ:
Աժ հանձնաժողովի ՀՀԿ-ական ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանն արձագանքեց` փաստորեն, տրամաբանորեն հանգել են նրան, ինչ իրենք մեկուկես տարի առաջ քննարկում էինք ԸՕ-ի մշակման ժամանակ` որ մատների թանաքոտման համակարգի դժվարություններ կան, որպեսզի ստեղծվի միասնական համակարգ:
Իոաննիսյանն էլ նշեց, որ, դրանով հանդերձ, կրկնաքվեարկությունը կանխարգելող այլ մեխանիզմներ լինելու են, և այս պահին որոշները հնաձնաժողովում քննարկվում են: