Փոխարժեքներ
05 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.76 |
EUR | ⚊ | € 449.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6684 |
GBP | ⚊ | £ 514.85 |
GEL | ⚊ | ₾ 140.62 |
Թեհրանի և «եվրակառույցի» բանակցությունները միջուկային թեմայով կարող են շարունակվել, սակայն այդ երկրների դերը կնվազի. հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։
Իրանի ԱԳ նախարարը շեշտել է՝ փորձը ցույց է տվել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական և համաձայնեցված բանակցային գործընթացից բացի այլ լուծում չկա։
«Վերջին տարիներին բազմիցս հնչել են ռազմական հարձակման սպառնալիքներ, սակայն այս մեթոդը չի լուծել խնդիրը։ Եվրոպացիները նույնպես սպառնացել են Snapback մեխանիզմի կիրառմամբ, սակայն, ինչպես ռազմական հարձակումը, այդ գործողությունն արդյունավետ չի եղել և միայն բարդացրել ու բարդացրել է բանակցային գործընթացը»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։