|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի Կամչատկայի երկրամասում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին իր Telegram-յան ալիքում հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչությունը։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են սեպտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 20:46-ին: Ցնցումների մագնիտուդը հասել է 5.3-ի, ինչը սեյսմոլոգները համարում են ուժեղ երկրաշարժ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 86 կիլոմետր հյուսիս-արևելք՝ Ավաչինսկի ծոցում, 31 կիլոմետր խորության վրա։
Այս երկրաշարժը համարվում է հուլիսին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետցնցում։ Վերջին 24 ժամվա ընթացքում Կամչատկայում գրանցվել է 3.5-5.2 մագնիտուդով նմանատիպ 13 իրադարձություն։