կարևոր
2845 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-09-06 13:29
Քաղաքական

Ալիևը խոսել է ստահոդ «խաղաղության պայմանագրի» մասին

Ալիևը խոսել է ստահոդ «խաղաղության պայմանագրի» մասին

Հայաստանն ու Ադրբեջանն արդեն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Իտալիայի Չեռնոբիո քաղաքում անցկացվող միջազգային ֆորումում։

«Մենք կարող ենք խաղաղության հասնել Հարավային Կովկասում։ Այդ մասին են վկայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային ուղու վերջին իրադարձությունները։ Մենք ակտիվորեն շարունակում ենք բանակցությունները, և խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ն արդեն համաձայնեցված է», - ասել է Ալիեւը։