|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ զորքեր, հրետանի և հակաօդային պաշտպանության համակարգեր են ուղարկում՝ ամրացնելու Դաշինքի արևելյան թևը սեպտեմբերի 10-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտման ֆոնին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Լեհաստան մտած ԱԹՍ-ներից մի քանիսը խոցվել էին երկրի օդային տարածքում, մի քանիսն էլ ընկել էին, այնուհետև հայտնաբերվել Լեհաստանի արևելյան շրջաններում։
Նիդեռլանդները և Չեխիան, ի պատասխան այս միջադեպի, հայտարարել են, որ պաշտպանական համակարգեր կուղարկեն Լեհաստան, իսկ Գերմանիան Լիտվա կուղարկի մեկ բրիգադ։