|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Աշխարհի պետությունների մեծ մասը չի ենթարկվում հավաքական Արևմուտքի ազդեցությանը և շարունակում է տարբեր ձևաչափերով և ոլորտներում զարգացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Արևելք-Արևմուտք դիմակայություն։ Ուկրաինական հարթություն։ Ապագայի սցենարներ» գիտաժողովում։
Նրա խոսքով՝ հավաքական հարավի և արևելքի ժողովուրդները գիտակցում են, որ արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման համար ինքնիշխան և ուժեղ Ռուսաստանը կարևոր գործոն է՝ հիմնված ոչ թե բառերի, այլ ՄԱԿ-ի իրական սկզբունքների և կանոնադրությունների վրա:
«Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս, թե ինչի կարող է հանգեցնել սեփական ազգային շահերից պետության հրաժարումը և Ռուսաստանի հետ առճակատման պայմաններում Արևմուտքի ապակառուցողական աշխարհաքաղաքական սցենարների իրականացման գործիքի վերածվելը», - նշել է Կոպիրկինը: