Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Աժ-ում ընթացող կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Մհեր Գրիգորյանից հետարքրքվեց՝ Արդարադատության նախարարի հայտարարության մասով, առ այն, որ սահմանազատումը նախնական է։ Ուստի պատգամավորը հարցրեց՝ եթե սահմանազատումը նախնական է, ապա մինչ վերջնականը տևողությունը որքա՞ն է, և եթե նախնական է, ապա ի՞նչ իմաստ ուներ սյուներ տնկել կամ բետոնե և ժեշտից պատեր կառուցել։
«Տրամաբանական կլիներ, որ սկզբից կանոնակարգը հաստատվեր հետո լիներ սահմանազատում, այլապես, եթե առանց կանոնակարգ հնարավոր էր սահմազատում անել՝ էլ ինչո՞ւ եք կանոնակարգ մշակել և ուղարկել Սահմանադրական դատարան: Արդարադատության նախարարությունն էլ հայտարարեց, որ սահմանազատումը նախնական է, մինչև գործընթացի ամբողջական ավարտը: Եթե նախնական է՝ ի՞նչ իմաստ ուներ ոչ միայն տանել այնտեղ սյուներ, այ նաև մի մասը բետոնե մի մասը ժեշտից պատ կառուցել»,- նշեց նա: