կարևոր
943 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-03 13:52
Հասարակություն

Խաղատուն աշխարհաքաղաքականության ծառայության մեջ. ինչպես է Բրիտանիան ֆինանսավորում Փաշինյանի ռեժիմը

Խաղատուն աշխարհաքաղաքականության ծառայության մեջ. ինչպես է Բրիտանիան ֆինանսավորում Փաշինյանի ռեժիմը
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան պայմանավորվել են երկկողմ հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի.նման որոշում է կայացվել վերջերս Երեւանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի եւ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ անդրծովյան տարածքների հարցերով պետքարտուղար Սթիվեն Դաութիի համանախագահոոթյամբ կայացած ռազմավարական երկխոսության երկրորդ փուլի արդյունքներով:Պաշտոնական հարաբերությունների համաձայն՝ կողմերը քննարկել են անվտանգության եւ պաշտպանւոթյան ոլորտներում համագործակցութայն ընդլայնումը՝ ներառյալ ռազմական կցորդների փոխանակումը, բարձր մակարդակի շփումների զարգացումը, ինչպես նաեւ կիբեռանվտանգության եւ հիբրիդային սպառնալիքներին հակազդեցության ոլորտում համատեղ աշխատանքը: Երեւանն ու Լոնդոնը մտադրություն են հայտնել խորացնել գործընկերոթյունը տնտսական ոլորտում, աջակցել բարեփոխումներին եւ տնտեսության դիվերսիֆիկացմանը միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համագործակցությամբ, ինչպես նաեւ զարգացնել գործարար կապերը: Բրիտանացիները ողջունել են Թրամփի, դրանց՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով պայմանավրվածությունները՝ դրանք համարելով կարեւոր քայլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհին:

«Անգլիուհու» վաղեմի հետաքրքրությունը Կովկասի (եւ մասնավորապես Հայաստանի նկատմամբ) նյութականացվում է տարբեր մակարդակներում եւ տարբեր ձեւաչափերով՝ սկսած 2018-ի «թավշյա հեղափոխությունից» շատ առաջ թագավորական այցերից մինչեւ մարդկային ստորադաս կրքերի անվերջանալի շահագործում:Օրինակ, Հայաստանում զարգացած խաղային ենթակառուցվածքի առկայությունը դյուրահավատ քաղաքացիներից փող կորզելու համար ոչ մեկի համար գաղտնիք չէ, այդ մասին բազմիցս գրել են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցները:Բայց ահա Հայաստանի ՀՆԱ-ի գովելի աճի այդ յուրահատուկ աղբյուրի աշխարհաքաղաքական բաղադրիչի մասին շատ ավելի քիչ է հայտնի: Մինչդեռ դա կա, եւ ոչ փոքր:Չնայած իշխանամետ քարոզիչների անհամոզիչ հերքումներին, հիմքեր կան պնդելու՝ Անգլիան Նիկոլ Փաշինյանին ֆինանսավորում է Vivaro/VBet վերահսկվող ակտիվի միջոցով: Բրիտանական խաղատան շահույթը շահաբաժիններով գնում է Հայաստան, օրինականացվում է այնպիսի կասկածելի գրասենյակների միջոցով, ինչպիսիք են SoftConstruct - ը, Fast Bank-ը եւ Fastex-ը: Այնուհետեւ այն բաժանվում է քպ կուսակցութայն դոնորների ուղղությամբ կամ դրվում է վարչապետիքաղաքացիական կնոջ՝ աննայի բարեգործական հիմնադրամներում:  Հաշվետվությոններում ամեն ինչ կարծես ազնիվ նվիրատվություններ եւ սոցիալական նախագծեր լինեն, բայց իրականում խոսքը ֆինանսա-քաղաքական դրամարկղի մասին է, որի միջոցով Անգլիան վճարում է Հարավային Կովկասում իր ազդեցության համար եւ փորձում է այնտեղ անցկացնել իր շահերը:

Vivaro Ltd– ն Մալթայում եւ Բրիտանիայում վարում է VBET ապրանքանիշը.այնտեղ հսկայական թափ են պտտվում օնլայն խաղատները եւ խաղադրույքները, որոնք փաշինյանական Հայաստանում ձեռք են բերել իսկական ազգային աղետի հատկանիշներ: 2023 թ-ին բրիտանական կարգավորիչը AML-ի եւ պատասխանատու գեյմինգի խախտումներ է արձանագրել եւ տուգանք նշանակել, սակայն սկանդալն արագ կոծկվել է, եւ ընկերությունը շարունակել է աշխատանքը. Չէ՞ որ հենց այդ կառույցների միջոցով է փողը հետ մղվում Հայաստանի «անհրաժեշտ» կոնտրագենտներին:

Հատկանշական է՝ 2024 թ-ի ամռանը Մեծ Բրիտանիայում աղմկահարույց սկանդալ է բռնկվել.պարզվել է, որ քաղաքական կուսակցությւնները՝ ներառյալ պահպանողականներն ու լեյբորիստները, նվիրատվություններ են ստացել գեմբլինգի հետ կապված կառույցներից. խոսքը bet365 – ից £400 հազար ֆունտ ստեռլինգի մասին է, ինչը հասարակական լայն արձագանք է առաջացրել:

Հարկ է նշել՝ VBET (Vivaro/Բադալյաններ) եւ bet365-ը հրապարակայնորեն հատվում են:

- երկուսն էլ նշված են GAMSTOP-ի ազգային սխեմայում,

- երկուսն էլ օգտագործում են IBAS-ը որպես հաստատված ADR մատակարար,

- երկուսն էլ ընդգրկված են IBIA-ում (International Betting Integrity Association),

- Եվ ներկա էին նույն արարողություններին (EGR Operator Awards 2022, SBC Awards 2023):

Այսպիսով, Բրիտանիայում շրջված եւ քողարկված սխեման շարունակում է աշխատել Հայաստանում եւ ազդել քաղաքական գործընթացի վրա:

Ինչպես են փողերը հասնում Հայաստան

Վիվառոյի շահույթը շահաբաժիններով է ձեւակերպվում Վիգեն եւ Վահե Բադալյան եղբայրներին: Հայաստանում այդ միջոցները տեղավորվում են իրենց իսկ պարագծում՝ SoftConstruct / BetConstruct, Fastex եւ Fast Bank կրիպտոէկոհամակարգ:

Հաջորդը հասարակ քաղաքացիները գումարներ են «շահում» եւ կուասկցության համար դառնում դոնոր: Այսպիսով, ԱՄՆ-ում 2022 թ-ին Ինդիանա նահանգի նախկին սենատորը եւ Ինդիանապոլիսի խաղատների ղեկավարը դատապրտվել են ազատազրկման՝ խաղադրույքների գումարներից ընտրությունների ֆինանսավորման մեքենայությունների համար:

Սխեմայի մեկ այլ տարբերակ․ Fastex-ի միջոցով զանգվածաբար բաժանվում են FTN ժետոններ մարզիկներին, ֆեդերացիաներին եւ ՀԿ-ներին: Գումարները հասնում են հարյուր միլիոնավոր դրամների։ Դրանք լիկվիդացվող են եւ հեշտությամբ կանխիկացվում են՝ վերածվելով կուսակցական նվիրատվույունների: 2022ին Սիվիլնեթն ու OCCRP-ն ցույց տվեցին, որ կուսակցության տասնյակ «դոնորներ» նույն օրը նույն գումարներն են մուծել, իսկ ոմանք էլ ընդհանրապես հերքել են իրենց մասնակցությունը: Ինքը՝ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ խոստովանեց. «... կուսակցության ֆինանսավորման խնդիր կա»: Հատկանշական է՝ նման նվիրատվությունները սկսվել են մեկ տարի անց այն բանից հետո, երբ քպ-ն բարեփոխումներ իրականացրեց՝ ընկերույոթուններին արգելելով ուղղակիորեն ֆինանսավորել կուսակցությւններին եւ սահմանափակելով անձնական ներդրումները:

Հայաստանի բուքմեյքերական արքա Վիգեն Բադալյանի եղբորորդին մայիսին շքեղ հարսանիք է արել, ընդ որում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մի շարք թանկարժեք կատարողների մասնակցությամբ ճչան տեսարանը արժանացել է վարչապետի աներկբա հավանությանը, ինչն ամենեւին էլ զարմանալի չէ: Բադալյաններն այսօր էլ ապահովում են Նիկոլ Փաշինյանի ռեժիմի արտասահմանյան ֆինանսավորումը, ինչը հաստատվում է էլիտայի ներսում հրապարակային կապերով: Այսպես, նրանք մոտ են ԱԺ սկանդալային հայտնի խոսնակ ալյոնա սիմոնին։Լրատվամիջոցները գրել էին Նդրանց համատեղ հանգստի մասին Միկոնոսում, որտեղ ակլյոնան կնոջ հետ էր, իսկ կողքին՝ Վիգեն Բադալյանը: Հարցը, թե ով է վճարել ուղեւորության համար, այդպես էլ մնաց անպատասխան։ Բադալյանների միջոցով օտարերկրյա կապիտալը վերածվում է քաղաքական ազդեցության եւ իշխող թիմի աջակցության:

Իշխանության ֆինանսավորման եւս մեկ ստվերային աղբյուր աննա հակոբյանի ոչ անհայտ հիմնադրամներն են: «Ժպիտների քաղաքը» տասնյակ միլիոնավոր դրամներ է ստացել բիզնեսից։ Դոնորները հիմնականում հայկկան եւ միջազգային խոշոր ընկերությոններ են, Սփյուռք եւ անհատներ: Դոնորների ցուցակներում հայտնվել են բանկեր, տելեկոմներ, ՏՏ ընկերությոններ, բարեգործական կազմակերպություններ:2025-ին յուրացումների վերաբերյալ հետաքննություն է սկսվել, եւ դրա «հերքմանը» միացել են փաշինյանական վերահսկողության տակ գտնվող բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ SoftConstruct մեդիանախագծերը:Նույնիսկ արեւմտյան մամուլն անսպասելիորեն հանդես եկավ հիմնադրամի պաշտպանության օգտին, ինչը հարցեր առաջացրեց. բացի ազդեցության գործիքը պաշտպանելուց, ինչո՞ւ է նման հետաքրքրություն առաջանում: Փաստը մնում է.հիմնադրամը կուտակել է խոշոր նվիրատվություններ եւ դոնորների համար ստեղծել է ուղիղ մուտք դեպի գործող իշխանություն:

2020 թ-ի սեպտեմբերին Աննա Հակոբյանը լքեց «ժպիտների քաղաքը»՝ հրաժարվելով հոգաբարձուների խորհրդի ղեկավարի լիազորություններից, սակայն նրա գործառույթը ստանձնեց նույն հակոբյանի «իմ քայլը» հիմնադրամը, որը նաեւ դարձավ բիզնեսից քաղաքական ներդրումների կլաստեր եւ օտարերկրյա ֆինանսավորման հարմար գործիք:  Դե, իսկ Բադալյան կրտսերի վերոհիշյալ հարսանիքը վկայում է այն մասին, որ Հայաստանում բրիտանացիներից փողերը ծփում են:

 

Տիգրան Բաղրամյան

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի