|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Տեղեկություններ կան, որ Seven Visions Hotels, The Dvin հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանը՝ Դվինի Արտակը, պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել։ Ինչպես հայտնի է, դեռեւս նախկին իշխանությունների ժամանակ ընդունված օրենքով արգելվում է Երեւանում խաղատներ բացել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ 100 միլիոն դոլար ներդրում է իրականացվում․ «Դվին» հյուրանոցը համապատասխանում է այդ ստանդարտներին։
«Որոշում չկա, բայց վերջին 10 տարիներին այդ մասին տարբեր քննարկումներ եղել են»,- մեզ փոխանցեցին «Թովմասյան հիմնադրամի» մամուլի ծառայությունից` չհերքելով այս տեղեկությունը։ Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ գործարարը մեծ պարտքեր է կուտակել, հույս ունի, որ խաղատուն բացելուց հետո կկարողանա դրանք մարել։ Իսկ օրեր առաջ վերջնականապես շահագործման է հանձնվել նաեւ «Դվինի» հյուրանոցային հատվածը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։