կարևոր
1588 դիտում, 7 ժամ առաջ - 2025-07-23 16:11
Քաղաքական

ՀՀ կառավարությունը մուտիտ է տարածել արբիտրաժային դատարանի հետ կապված․ ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու․ Հովհաննես Իշխանյան

ՀՀ կառավարությունը մուտիտ է տարածել արբիտրաժային դատարանի հետ կապված․ ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«ՀՀ կառավարությունը մուտիտ է տարածել արբիտրաժային դատարանի հետ կապված։

Իսկ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հենց այդ մուտիտի առիթով է որոշում կայացրել։

Դատարանի վճիռը վերջնական չէ, այլ անհապաղ ապահովման միջոց, որն ընդունվել է, որովհետև եթե կառավարությունը հասնի ՀԷՑ-ի խլմանը, սեփականատերը հետագայում նույնիսկ հաղթելու դեպքում չի կարող լիարժեք վերականգնել սեփականության իրավունքը։

Ի՞նչ է ասում Արցախը հանձնած կառավարությունը իր մուտիտ-հայտարարությունով։

Ասում է՝ «սա էներգետիկ անվտանգության, կարգի ու պետական ռիսկերի հարց է», իբր կապ չունի ՀԷՑ խլելու հետ։

Բայց իրականում սա նույն մուտիլովկան է՝ ինչի համար էլ հենց արբիտրաժը կիրառել է անհապաղ արգելանք։ Որովհետև բոլորը տեսնում են՝ սա նույն բռնագրավման գործընթացն է՝ ուրիշ անվան տակ։

ՔՊ-ական կառավարությունը ժամանակավոր կառավարիչ է նշանակում՝ իբր կարգ պահելու համար։

Այդ «կարգը» պահողը հենց ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանն է, որը արդեն իսկ ապօրինի ազատել է ՀԷՑ-ի գլխավոր մասնագետ Դավիթ Ղազինյանին։

Այ սա է վերահսկողություն սահմանելը։ Եվ սա է այն, ինչից պետք է ձեռնպահ մնալ, ըստ միջազգային դատարանի։

Արբիտրաժը հստակ ասում է՝

ՀԷՑ-ի վրա վերահսկողության ցանկացած փորձ խախտում է Հայաստանի և Կիպրոսի միջև ներդրումների պաշտպանության համաձայնագիրը։

Քանի որ ՀԷՑ-ը պատկանում է Կիպրոսում գրանցված ընկերության, Սամվել Կարապետյանը պաշտպանված է որպես օտարերկրյա ներդրող։

Հայաստանն այդ համաձայնագրին կողմ է։

Հայաստանը նաև Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի մասնակիցն է։

Հայաստանը ստորագրել է, որ կընդունի այդ ատյանի որոշումները։

Ի՞նչ է անում ՔՊ-ն։ Ակնարկում է, որ չի ենթարկվելու։

Սա նշանակում է՝

ՀՀ-ն խախտում է իր միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։

Խախտում է ներդրողների սեփականության իրավունքը։

Դառնում է ոչ վստահելի երկիր՝ ներդրումների համար։

Իսկ եթե շարունակեն չհնազանդվել արբիտրաժի որոշմանը, Հայաստանը կարող է հայտնվել միջազգային փոխհատուցման գործով պարտված պետության կարգավիճակում։

Այսինքն՝ Արցախի հանձնման ու ներպետական սահմանադրական խախտումներից հետո ՔՊ-ն արդեն անցնում է միջազգային ահաբեկչության տրամաբանության մեջ՝ ուղղված սեփականության իրավունքի դեմ։

ՔՊ-ն դառնում է ռեժիմ, որը վտանգավոր է ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև միջազգային ներդրողների համար։

Իսկ այդ ռեժիմը պետք է վնասազերծել»։