Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել։
Լրագրողների հետ զրույցում Բայրամովն ասել է, որ իբր «Երեւանի կողմնակիցները բոլորովին անհիմն պնդումներ են անում Ադրբեջանի բնական պաշարների ապօրինի շահագործման վերաբերյալ»։
Նրա խոսքով, փորձում են այս հարցը ներկայացնել որպես Ադրբեջանի կողմից արհեստականորեն ուռճացված խնդիր։
«Ադրբեջանը պատմության մեջ առաջին անգամ արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել Հայաստանի դեմ։ Որոշումն ընդունվել է Բեռնի կոնվենցիայի դրույթների հիման վրա և ենթադրում է փոխհատուցում Ադրբեջանի շրջակա միջավայրին հասցված վնասի համար»,- ասել է Բայրամովը։
Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը ասել է, որ «Հայաստանի ընկերությունների հետ միասին Ադրբեջանի հանքային պաշարները թալանելուն մասնակցել են նաև մի շարք երկրների ընկերություններ»։ «Սա կգնահատվի միջազգային իրավունքի հարթությունում»,- վստահեցրեց նա։