կարևոր
4420 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-02 13:37
Քաղաքական

Դա քաղաքական «մուտիտ» է, խաղաղության պայմանագիրը հարցը չի լուծելու. Հայկ Մամիջանյան

Վերջին շրջանում Ադրբեջանում իրականացվող, դեռևս միայն օրենսդրական մակարդակով եմ խոսում, օրենսդրական փոփոխությունները միտված են բոլոր միավորների ավտոնոմիայի, այսինքն ինքնավարման նվազեցմանը, նույնիսկ Նախիջևանի պարագայում, որը միաջազգային պայմանագրերի խախտում է։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Թե ինչ են իրենք արել Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի տրամաբանությամբ, իրենց վարչատարծքային բաժանման տրամաբանությամբ գիտենք բոլորս, Լեռնային Ղարաբաղ եզրույթի վերացում։ Էական չէ, թե ինչպես է դա ձևակերպվում։ Այս պահի դրությամբ ընթացող բանակցությունները ղարաբաղյան կողմը մեկնաբանում է, որպես հումանիտար խնդիրների լուծման բանակցություն, ադրբեջանական կողմը դա մեկնաբանում է որպես էթնիկ միավորի հետ շփում։ Դա է մեծագույն խնդիրը։ Այն տրամաբանությունը, որով գնում է  այս պահին ընդհանուր բանակցային ճարտարապետությունը, հենց դրան է բերելու։ Ես երկար կարող եմ խոսել ու ապացուցել, որ Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունները՝ լեզգիները, թալիշները, բոլորը քիչ թե շատ նորմալ զեկույցների մեջ նշում են, որ իրենց իրավունքները կրթության, կյանքի, անվտանգության, լեզվի ոտնահարում են ամեն օր։ Հույս ունենալ, որ այս պահին Ադրբեջանում առկա քաղաքացիների իրավունքների ոտնահարման պարագայում ինչ-որ մեխանիզմ հնարավոր է մշակել՝ քաղաքական միամտություն է։ Հետևաբար, երբ մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին, անվտանգության երաշխիք կարող են  լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը։ Բոլոր ցանկացած այլ ներդրված տրամաբանությունը ական է հետագա բանակցությունների համար, որովհետև էական չէ, թե հայկական կողմը ինչ շեշտադրումներ է փորձում դրա տակ դնել ու հրամցնել հասարակությանը»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, երբ հրապարակվի համաձայնագրի դրույթները, այնտեղ Փաշինայնի համար ինչ որ երեսը փրկելու հնարավորություն է լինելու․

«Պետք չէ տրվել դրան։ Ես ձևակերպումների մի 10 տարբերակ կգրեմ, որոնցով հետագայում փորձելու են ՔՊ-ականները ասել, տեսեք պայմանագրում նման բան է գրած։ Դա լինելու է պարզապես խաբեություն։ Արցախը Ադրբեջանի կազմում չպետք է հայտնվի։ Ցանկացած եզրույթ, որը գրվելու է միջնորդ կողմի ազդեցությամբ Ադրբեջանի վրա, որպեսզի Փաշինայնը այստեղ կարողանա դեմքը փրկելու հնարավորություն ապահովվել, դա աշխարհաքաղաքական մուտիտ է։ Որևէ արդյունավետ անվտանգություն այն չի ապահովվելու»,- ասաց նա։