Փոխարժեքներ
23 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Արտաքին դաշտում պայմանավորվածություններն են որոշում այն գործողությունները, որոնք Ն. Փաշինյանը իրականացնում է ներքին դաշտում։ Ակնհայտ է, որ սեղանի վրա առաջարկ կա, որը քննարկվում է՝ Սյունիքով ադրբեջանցիների տեղափոխման հետ կապված և այդ ճանապարհի կարգավիճակը այլ է լինելու, քան Հայաստանի մյուս ճանապարհներինը։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Բանախոսը նշում է, որ վերոնշյալի առնչությամբ բազմաթիվ հարցեր կան, այդ թվում՝ ի՞նչ է լինելու հայ-իրանական սահմանի և Իրանի հայտարարած «կարմիր գծի» հետ։ Ի վերջո, Ադրբեջանով ու՞ր ենք գնալու։ Եթե լինելու է ճանապարհ, որտեղ գործելու են այլ կանոններ, քան ՀՀ մյուս ճանապարհների վրա և սահմանափակված է ՀՀ ինքնիշխանությունը և իրավազորությունը, ապա դա միջանցք է։ Փաստորեն, Ն. Փաշինյանի կարմիր գիծը չի եղել ինքնիշխանության և իրավազորության պահպանումը։ Նա կարմիր գիծ չի ունեցել և եղել է աշխարհաքաղաքական առևտուր՝ ով նրան խոսք կտա իշխանություն պահպանել, այնտեղ էլ կկանգնի դրա զորքը։
Պատգամավորը նշում է, որ Բաքուն և Անկարան ներկայացնում են որպես «Էլդորադո», որ մենք պետք է գնանք և մեր տնտեսությունը կսկսի շնչել և ապրել։ Բայց այդ ի՞նչ ենք արտադրում, որ չենք կարող այլ տեղով արտահանել։ Իրականում, տնտեսական հնարավորությունները մեր առջև բաց են, ուղղակի մեր տնտեսությունը չի կարողանում դրանից օգտվել։ Ի վերջո, ո՞վ կարող է երաշխավորել Ադրբեջանով անցնող հայի անվտանգությունը։
«Ն. Փաշինյանը ստանձնել է պարտավորություններ և պետք է բանակցեր նեղ կարմիր գծեր չունեցող իր թիմի հետ՝որոշելու, թե ինչպես պետք է վարվեն։ Եվ, հնչած առաջարկների հիման վրա՝ սկսել է հակաեկեղեցական արշավը։ Եթե Վեհափառը չտրվի այս ամենին և հրաժարական չտա՝ Ն. Փաշինյանը նրան չի կարող զրկել այդ տիտղոսից»,- ասել է Ք. Վարդանյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: