|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Քիչ առաջ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է բերման ենթարկվել քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով վերջին շրջանում խիստ քննադատության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին:
Hraparak.am-ը կապվել է նրա որդու` Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի հետ, նա մեզ պատմեց, որ ոստիկանները գնացել են իրենց տուն, միայն մայրն է եղել տանը, սպասել են մինչեւ հայրը գնացել է տուն եւ հորը տարել են Երեւանի վարչություն։
Իսկ թե ինչի համար են տարել, որն է բերման ենթարկելու առիթը, Հակոբյանն ասաց` չգիտի. «Մի պոռնկություն հորինած կլինեն»։
Աղբյուրը՝ Hraparak.am