կարևոր
469 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-17 15:34
Հասարակություն

«Ես ձեր հերն անիծելու եմ». ԱԺ անվտանգության աշխատակիցները քշքշելով դուրս տարան Ռուբեն Հակոբյանին

Այսօր Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության կազմակերպած խորհրադարանակլն լսումնների ժամանակ անվտանգության աշխատակիցները քաշքշելով ԱԺ նիստերի դահլիճից դուրս տարան ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին:

news.am-ի հաղորդմամբ, նրանք որևէ պատճառաբանություն չեն բերել, միայն հայտնի է դարձել, որ դա աշխատակազմի ղեկավարի հրահանգն է եղել:

Իրավիճակը լարվեց այն պահին, երբ Ռուբեն Հակոբյանն ուզում էր մտներ «Հայաստան» խմբակցության ղեկավարի աշխատասենյակ ու վերցներ իրերը։ ԱԺ միջանցքում քաշքշոց եղավ  Ռուբեն Հակոբյանի և ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև։

Լսումների ժամանակ Ռուբեն Հակոբյանն ունեցած ելույթում, մասնավորապես, ասել է. «Մի ճանապարհ կա Անկախության հռչակագիրը պահելու՝ օր առաջ ազատվել այս չարիքից։ Մնացածը ուսապարկ են, չեղավ նա՝ չեն լինի ոչ ոք։ Ինչպես ազատվել նրանցից։ Բոլոր միջոցներով։  Այսօր մենք պետք է ընդվզենք, ապստամբենք: Այս կառույցները մեր հերն անիծում են: Պետական կառույցները, որոնք մեր հարկերի հաշվին ապրում են, բռնաբարում են մեր իրավունքները։ 

Պետք է ամեն գնով ազատվել այս իշխանություններին։ Դա մեր իրավունքն է, ամեն օր իրենց մնալն անպատվություն է։

Մահապարտների ջոկատներ պետք է կազմել և վռնդել սրանց իշխանությունից»: