|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարության շենքի առջեւ դարձյալ հավաքվել են հարյուրավոր առևտրականներ՝ Երևանի տարբեր տոնավաճառներից: Նրանք պահանջում են վարչապետի վերջնական պատասխանը:
Վարչապետն ընդունել է առեւտրականների երեք ներկայացուցչի: Ի դեպ, անցած անգամ եւս հանդիպում է եղել վարչապետի հետ:
Ուշագրավ է, որ նրանցից մեկը, ի պատասխան լրագրողների դիտարկմանը, որ կարելի է հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների ներկայությամբ անցկացնել, իրավիճակն ու խոսքերը արձանագրող եւ հանրությանը ներկայացնող կլինի, շատ խիստ արձագանքեց, որ դեմ են լրագրողների ներկայությանը եւ «օտար ականջից» հեռու են ուզում խոսել: Թե ո՞րն է երիտասարդի նման պահվածքի պատճառը, ենթադրել միայն կարելի է:
Ի դեպ, առեւտրականները դեմ էին, որ վարչապետի հետ հանդիպմանը ընդամենը 3 հոգի մասնակցի: Ոսկու շուկայի աշխատակիցներից մեկը պահանջում էր, որ գոնե իրենց տոնավաճառից մեկ ներկայացուցիչ բարձրանա:
Նշենք, որ առւետրականները հուսահատված են և խոսում են արտագաղթի մասին:
Ի դեպ, մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց տեսանկարահանել վարչապետի եւ առեւտրականների հանդիպման մի քանի րոպեներ: Տեսանյութը կներկայացնենք քիչ անց: