|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է․
«Իշխանությունները վիզ դրած խաղաղություն են տենչում։ Տենչում են մուրացիկի համառությամբ։Կապիտուլյանտի խաղաղասիրությունը վարակել է և իր հպատակներին։ Բոլոր խնջույքները սկսվում և ավարտվում են խաղաղության համար բաժակ բարձրացնելով։ Չեն էլ մտածում, թե իրենց ուզածից թշնամին ուզու՞մ է, թե՞ ոչ։ Ով է տեսել մի երկիր` առանց զարգացման ծրագրի, առանց բանակը զորացնելու մտադրության, առանց դաշնակիցների և զինուժի, բան ու գործը թողած խոսա միայն և միայն խաղաղոււթյունից։ Խաղաղությունը չի կարող պետության դոկտրինա լինել. ԽԱՂԱՂՈՒԹՅՈԻՆ ԿԱՄ ԼԻՆՈՒՄ Է, ԿԱՄ ԷԼ ՉԻ ԼԻՆՈՒՄ։ Խաղաղության հասնելու միայն մի ճանապարհ կա` լինել զորեղ, հզոր, միասնական, խելոք, դիվանագետ... Շարունակ հալվա ասելով բերանը չի քաղցրանա։ Ով շատ, անչափ, խելքից դուրս, անհամբեր խաղաղություն է փնտրում, ես գիտեմ նրա տեղը։ Թող դիմեն ինձ և ես անհատույց, առանց մի որևէ ետին մտքի ցույց կտամ նրա գտնվելու վայրը։ Հիմա ամենախաղաղ տեղը ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՆ Է»։