Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
22.03.2013
Տեղեկություննր կան, որ բոլոր մարզպետերը եւ քաղաքապետերը եւս մասնակցելու են Երեւանի ավագանու ընտրություններին եւ իրենց ենթականերին հրամայել-հրահանգել են «ձայնահավաքչությամբ» զբաղվել: «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն անընդհատ ժողովներ է անում, տեղակալը՝ եւս. այցելում են գյուղեր, կրթության բաժնի պետը կանչում է տնօրեններին, այցելում դպրոցներ, անգամ Երեւանում են շտաբ բացել: Մարզպետը խոստացել է անգամ 40 հազար ձայն բերել Տարոն Մարգարյանին:
Yerkir.am-ը զանգահարում է մարզպետ Սարգիս Սահակյանին՝ տեղեկատվության իսկությունը ստուգելու. մարզպետի պատասխանն ուշագրավ է. «Եթե ես ՀՀԿ անդամ եմ, էլ ո՞ւմ համար պետք է աշխատեմ: Չեմ հասկանում' պարզ չի՞: Իմ ընկերներին, իմ բարեկամներին պետք է ուղղորդեմ, որ ձայնը տան ՀՀԿ-ին, պարզ չի՞»,- զայրանում է նա: «Բայց Դուք Արագածոտնի մարզպետն եք, իսկ այստեղ Երեւանի ավագանու ընտրություններ են: Դուք ինչո՞ւ եք խառվում, ինչո՞ւ եք միջամտում»,- հարցնում է լրագրողը: Պատասխանը կրկին ուշագրավ է. «Ես բարեկամներ ունեմ, մտերիմներ ունեմ, ծանոթներ ունեմ, ընկերներ ունեմ: Որ երեւանացի չեմ, չմասնակցե՞մ Երեւանի ընտրություններին: Ես Երեւանում եմ ապրում»:
Փաստորեն, Արագածոտնի մարզպետը Գեղարքունիքի մարզպետի պես խոստովանում է, որ օգտագործում է ունեցած բարձր դիրքը եւ վարչական լծակները՝ ապօրինաբար ձայներ բերելու համար: