Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շուշիի` հայկական լինել-չլինելու մասին Փաշինյանի վերջին «մեկնաբանությունը» կամ «պատասխանը» ոչ միայն չտվեց Yerkir.am-ի լրագրող Լիանա Սարգսյանի և ողջ հասարակությանը հետաքրքրող հարցի պատասխանը (7:38 րոպե տևած տվայտանքների ժամանակ նա այդպես էլ չարտասանեց մի բառակապացություն. «Շուշին հայկական է, և վե՛րջ»), այլև ջրի երես հանեց արդեն ապացուցման կարիք չունեցող հրեշավոր դավաճանության ևս մի քանի կարևոր դրվագներ:
Շուշիի խնդրի մասին Փաշինյանի` վերջին այս ցնցող մեկնաբանությունը և դիրքորոշումներն ուղղակի բացահայտեցին հետևյալ երկու տարբերակները`
Ուշադրություն` Փաշինյանն ընտրել է երկրորդ տարբերակը: Ե՞րբ է ընտրել այդ տարբերակը: Կրկին ուշադրություն` հոկտեմբերի 19-ին:
Եզրակացություն. Փաշինյանի վերջին մեկնաբանությունն ապացուցում է, որ առնվազն հոկտեմբերի 19-ից (դավաճանության փաստերը կարող են այդ ամսաթիվը շատ ավելի հետ տանել) Փաշինյանն ունեցել է քաղաքական որոշում, դիրքորոշում առ այն, որ Շուշին պետք է հանձնել Ադրբեջանին, քանի որ բերդաքաղաք էին վերադառնալու մինչ 1992 թ. այնտեղ բնակված ադրբեջանցիները:
Կրկին ուշադրություն` քանի որ այդ քաղաքական որոշումը հասարակության շրջանում միանշանակ և արդարացիորեն ընկալվելու էր որպես դավաճանություն, և որի արդյունքում կարող էր բացահայտվել Փաշինյանի նենգ ծրագրի ողջ էությունն ու փլուզվել դավաճանության ողջ բուրգը, Փաշինյանին հարկավոր էր մի «թեթև» պատերազմ Շուշիի համար:
Եվ ահա ադրբեջանական զորքերը ծայրաստիճան խորհրդավոր ու կասկածելի պայմաններում, ոլոր-մոլոր ճանապարհներով մոտեցան Շուշի բերդաքաղաքին:
Եվ սկսվեց արցախյան վերջին գոյապայքարում Շուշիի համար մղված մարտերի իմիտացիան: Բնականաբար, այդ մարտերում հայկական զորքերը «պարտվեցին», իսկ հարյուրավոր հայորդիներ նահատակվեցին ոչ թե Շուշիի պաշտպանության, այլ Փաշինյանի՝ ավելի վաղ կայացրած քաղաքական հրեշավոր որոշումն անցնցում կերպով ի կատար ածելու համար:
Շուշիի համար «մղվող մարտերի» նպատակը ոչ թե Շուշին փրկելն էր, այլ այն հանձնելը:
Իսկ Շուշիի պատերի տակ հերոսաբար մարտնչող ու կյանքով հատուցող հայ զինվորն ու կամավորականը հազիվ թե իմանային, որ իրենք իրականում փրկում են ոչ թե Շուշին (որն առնվազն օրեր առաջ հանձնված էր դավադիր որոշմամբ), այլ Փաշինյանի դեմքը, նրա քաղաքական-դավաճանական որոշումը:
Հ.Գ. Երևի թե այլևս Փաշինյանին ստիպելու կարիք էլ չկա, որ կոնկրետ պատասխան տա Շուշիի` հայկական լինել-չլինելու վերաբերյալ. ամեն ինչ պարզ է:
Վահե Սարգսյան
Տես նաև՝ Փաշինյանն իրեն կորցրեց․ Էդ Դուք էի՞ք Շուշիի հարցը տալիս
Տես նաև՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովողները հրում և մեկուսացնում են Շուշիի մասին հարց տված լրագրողին:
Տես նաև՝ Դատախազությունը ուսումնասիրում է Yerkir.am-ի լրագրողի պաստառը պատռելու հանգամանքը:
Տես նաև՝ Մեծացել է խոսքի ազատության դեմ անհանդուրժողականությունը․ «Մեդիա պաշտպան»:
Տես նաև՝ Փաշինյանին քննադատած լրագրող Լիա Սարգսյանին ահաբեկում և հետապնդում են Փաշինյանի աջակից տղաներ