ԵՄ-ն հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայում ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի ու Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլի ձերբակալության մասին:
Ըստ Demokrathaber-ի՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակը հայտնել է այդ կապակցությամբ իրենց մտահոգության մասին՝ նշելով, որ հետևում են զարգացումներին:
«Խոսքի ազատությունը ԵՄ-ի ամենաառաջնային սկզբունքներից է: Այս հարցով մեր մտահոգությունների մասին բազմիցս ասել ենք թուրք պաշտոնյաներին»,- ասել է ԵՄ պաշտոնյան: