Փոխարժեքներ
25 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.29 |
EUR | ⚊ | € 447.17 |
RUB | ⚊ | ₽ 4.915 |
GBP | ⚊ | £ 524.23 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Հունիսի 28-ին տեղի կունենա հիշատակի միջոցառում՝ նվիրված 1993 թվականին Արցախի Մարտակերտ քաղաքի ազատագրմանը: Այդ օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կանցկացնի հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Արցախյան բոլոր պատերազմների նահատակների։
Օրվա ընթացքում կանցկացվի Մարտակերտ քաղաքի ազատագրման 32-ամյակին նվիրված «Իմ հերոս Մարտակերտ, անվերջ իմ կարոտ» խորագրով միջոցառում։ Նախաձեռնության նպատակն է վերարժևորել 1993 թվականի Մարտակերտի ազատագրման օրը՝ որպես մեր պատմական հիշողության, ազգային ինքնության և համայնքային համախմբման խորհրդանշական օր։
Միջոցառումն ուղղված է Արցախյան բոլոր պատերազմների մասնակիցների սխրանքի արժևորմանը՝ որպես մեր ազգային ինքնագիտակցության անբաժան մաս։
«Մարտակերտը Մունքնք» ֆեյսբուքյան էջում ներկայացված է օրակարգ՝
10:00 – Եռաբլուր պանթեոն
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կանցկացնի Հոգեհանգստի կարգ:
19:00 – Մշակութային միջոցառում՝ Հաղթանակի զբոսայգու (Ազատություն 2) բացօթյա դահլիճում
Ելույթներով հանդես կգան՝ B58 (Սպարտակ Օսիպյան), Լյոկա (Վալերի Ղազարյան), Վարդան Բադալյան, Արթուր Խաչենց, Հենրիկ Իսրայելյան, Արման Խաչատրյան, ինչպես նաև Մարտակերտի մշակույթի տան կատարողները՝ Նարինե Հակոբյան, Գրետա Խաչատրյան, Մելինե Սահակյան և Սերգեյ Զաքարյան։