կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-07 21:50
Հասարակություն

Արամ Ա-ն հոգեհանգստի կարգ կմատուցի վթարի հետևանքով զոհված զինծառայողների համար

Արամ Ա-ն հոգեհանգստի կարգ կմատուցի վթարի հետևանքով զոհված զինծառայողների համար
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը կիրակի Անթիլիասի Մայր Տաճառում հոգեհանգստի կարգ կմատուցի այսօր դժբախտ վթարի հետևանքով զոհված ՀՀ ՊՆ չորս զինծառայողների հիշատակի համար:

Ինչպես տեղեկանում ենք Cilicia TV-ից՝ այդ մասին տարածված հաղորդագրության մեջ նշվում է.

«Այս առաւօտ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս խոր ցաւով իմացաւ Գորիս-Որոտան ճանապարհին Պաշտպանութեան Նախարարութեան պատկանող բեռնատարի արկածին լուրը։ Հայրապետը կ'աղօթէ զոհուած չորս երիտասարդ հայ զինուորներու հոգիներուն համար. եւ այս տխուր առիթով իր օրհնութիւնն ու ցաւակցութիւնը կը փոխանցէ Հայոց արի բանակին եւ նահատակ զինուորներու ընտանիքներուն: Նորին Սրբութիւնը միաժամանակ շուտափոյթ ապաքինման Իր մաղթանքները կը փոխանցէ նոյն արկածի հետեւանքով վիրաւորուած զինուորներուն»:

Հիշեցնենք, որ այսօր խոշոր, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին։ ՀՀ ՊՆ համարանիշերով բեռնատար ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի գնալիս վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։