կարևոր
451 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-14 19:34
Աշխարհ

Արամ Ա-ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Արամ Ա-ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին։ Այս մասին հայտնում են Կաթողիկոսությունից։

Լևոն XIV-ին ուղղված նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը շուտափույթ ապաքինում է մաղթել՝ ողջունելով Պապի հաջող վիրահատությունը։

Հայրապետը հայտնել է նաև, որ աղոթում է, որ Աստված կատարյալ առողջություն պարգևի Պապին և նա շարունակի իր հովվապետական առաքելությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը հաջողությամբ վիրահատվել է․ նրա թոքից հեռացվել է հանգույցը։