կարևոր
3313 դիտում, 2 օր առաջ - 2025-06-07 17:42
Աշխարհ

Թուրքիա․ միջուկային էներգետիկան՝ պատգամավորների քննադատության կրակի տակ

Թուրքիա․ միջուկային էներգետիկան՝ պատգամավորների քննադատության կրակի տակ
Թուրքիայի պետական ընկերությունը, որը պատասխանատու է ատոմակայանների շահագործման եւ կառավարման համար, հաստատել է Միջերկրական ծովի ափին Մերսին նահանգում Աքքույու ատոմակայանի կառուցմանը չմասնակցելու փաստը: Հիշեցնենք՝ նախագիծն իրականացվում է Ռուսաստանի կողմից՝ «կառուցիր – տիրիր – շահագործիր» բավականին վիճելի եւ նախկինում չփորձարկված սխեմայով։ Համապատասխան հայտարարությունն արել է Թուրքիայի միջուկային էներգետիկայի կորպորացիայի (Türkiye Nükleer Enerji A. Ş., TÜNAŞ) մայիսի 13-ին խորհրդարանական հանձնաժողովի փակ նիստում: Նշված գերատեսչությունը վերահսկողություն է իրականացնում պետական ձեռնարկությունների նկատմամբ եւ հարկատուների անունից ստուգում դրանց ծախսերը: TÜNAŞ-ը ստեղծվել է 2022 թ-ին՝ միջուկային էներգետիկայի ոլորտում Թուրքիայի նախաձեռնություններն իրականացնելու համար։ Կորպորացիայի հիմնական խնդիրն է նոր ատոմային էլեկտրակայանների (ԱԷԿ) կառուցման նախագծերի պլանավորումը, մշակումը եւ կառավարումը, ինչը նպաստում է երկրի էներգետիկ անվտանգության բարձրացմանը եւ էներգառեսուրսների ներմուծումից կախվածության նվազեցմանը: «Մեր TÜNAŞ ընկերությունը կկառուցի եւ կշահագործի ատոմակայններ Սինոպում՝ Թուրքիայի հյուսիսային նահանգում եւ Թրակիայում՝ երկրի եվրոպական մասում՝ հյուսիս-արեւելքում, օտարերկրյա ներդրողների հետ համագործակցությմոբ», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Նեջաթի Յամաչը։ - Քանի որ մեր պետությունը դեռեւս չի մասնակցում «Աքքույու» նախագծին, ներկայումս մենք հանդես ենք գալիս որպես Սինոպում երկրորդ եւ երրորդ ատոմակայանների նախագծերի հիմնադիր եւ օպերատոր»:

2010ին Թուրքիան եւ Ռուսաստանը երկկողմ համաձայնագիր ստորագրեցին, որով սկիզբ դրվեց Թուրքիայում Աքքույուում առաջին ատոմակայանի կառուցմանն ու շահագործմանը: Ենթադրվում ՝է այն բաղկացած կլինի 4800 մեգավատ (ՄՎտ) ընդհանուր հզորությամբ չորս ռեակտորներից եւ, սպասվում է, կապահովի Թուրքիայի էլեկտրաէներգիայի կարիքների մոտ 10% - ը: Ի սկզբանե ենթադրվում էր՝ Ռուսաստանի ատոմային էներգիայի պետական կորպորացիայի՝ «Ռոսատոմ” - ի կողմից իրականացվող նախագծի արժեքը կկազմի 20 միլիարդ դոլար։ , սակայն մինչ օրս կայանի կանխատեսվող արժեքը աճել է մինչեւ մոտ 24 միլիարդ դոլար: Ակնկալվում է՝ գործարանի առաջին էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2025ի վերջին, իսկ մնացած երեք բլոկները շահագործման կհանձնվեն հաջորդաբար՝ մեկ տարվա ընդմիջումով: «քՔքյու» ատոմակայանի առաջին ռեակտորի շինարարությունը շուտով կավարտվի։ Մենք ավարտեցինք առաջին ռեակտորի տուրբինի հավաքումը: Նրանք անցան կարեւոր քայլ՝ հաջողությամբ պտտելով տուրբինի լիսեռը: Մենք փորձնական արտադրությունը կսկսենք եւ «Աքքույուից» առաջին էլեկտրաէներգիան կմատակարարենք այս տարվա վերջին», – պատմել է Թուրքիայի ղեկավարը՝ մայիսի սկզբին ելույթ ունենալով Ստամբուլում բնական ռեսուրսների հարցերով գագաթնաժողովում։

Միեւնույն ժամանակ, Sözcü պարբերականը հայտնում է՝ «Աքքույու»-ում աշխատանքները փակուղի են մտել պատժամիջոցների պատճառով Siemens ընկերության կողմից որոշ կարեւոր բաղադրիչների արտահանման կասեցման պատճառով: Միեւնույն ժամանակ, ըատ Reuters – ի հստեկեցման , իրական ճգնաժամը ֆինանսավորման մեջ է՝ 7 միլիարդ դոլար։ Այն, ինչ «Ռոսատոմը» պետք է հատկացներ նախագծին, մինչ այժմ չի ստացվել, ինչի արդյունքում երեք ռեակտորների շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է։ ԱԷԿ-ի կառուցման թեման քննարկվել է վերջերս Մոսկվայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի բանակցությունների եւ Ռուսաստանի նախագահի հետ նրա զրույցի ընթացքում:

2010ի համաձայնագրի համաձայն՝ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում ձեռք բերել ընկերության բաժնետոմսերի մինչեւ 49% - ը, սակայն վերջին 15 տարիների ընթացքում անհասկանալի պատճառներով չի օգտվել այդ իրավունքից: 2010ի դեկտեմբերին հիմնադրված Akkuyu Nuclear Anonim Şirketi (Akkuyu) բաժնետիրական ընկերությունը դեռեւս ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին։ Դրա հիմնադիրներից են «Ատոմստրոյէքսպորտը», Ինտեր ՌԱՕ –ն․ «Ռոսէներգոատոմ կոնցեռնը», «Ատոմտեխէներգոն» եւ «Ատոմէներգորեմոնտ» - ը՝ գերակշռող պետական մասնակցությամբ։

Հանձնաժողովի լսումների ժամանակ TÜNAŞ-ի գլխավոր տնօրենի հայտարարւթյունները, որոնց սղագրությունը ստացվել է Nordic Monitor ինտերնետ-պարբերականի կողմից, վկայում են այն մասին, որ թուրքական կառավարությունը փաստացի հրաժարվել է մասնակցել «Աքքույու» նախագծին՝ իր ուշադրությունը դարձնելով երկրորդ եւ երրորդ ատոմակայաններին, որոնք նախատեսում է կառուցել երկրի այլ մասերում: Կոմիտեի նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները լուրջ մտահոգություն են հայտնել միջուկային էներգետիկայի ոլորտում նախագծերի, այդ թվում՝ «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ: Ընդունելով միջուկային էներգետիկայի դերը երկրի էներգաանվտանգության խնդիրների լուծման գործում՝ իմեւնույն ժամանակ նրանք նշում են դրա հետ կապված զգալի ռիսկերը, այդ թվում՝ բնապահպանական խնդիրները եւ «թափանցիկության բացակայությունը»: Օրենսդիրները քննադատել են երկրի սահմանափակ փորձը ռադիոակտիվ թափոնների հետ վարվելու հարցում, ենթակառուցվածքի խնդիրները (հատկապես Թուրքիայում հաճախակի երկրաշարժերին պատրաստ լինելու առումով) եւ միջուկային թափոնների հեռացման հստակ ռազմավարության բացակայությունը:

Ընդդիմությունը նախազգուշացրել է՝ ատոմակայանում ցանկացած արտահոսք, սաբոտաժ կամ վթար կարող է հանգեցնել հողի, ջրի եւ օդի լուրջ աղտոտման, ինչը հատկապես վտանգավոր է՝ հաշվի առնելով Թուրքիայում սեյսմիկ ակտիվությունը եւ «Աքքույուի» մոտիկությունը խզվածքի ակտիվ գծերին: Բացի այդ. թերահավատները մատնանշում են սառեցման համար ջրի չափազանց մեծ օգտագործումից շրջակա միջավայրի հնարավոր վնասը, որը կարող է վնասել ծովային կյանքին եւ կենդանական աշխարհին, ինչպես նաեւ ուրանի արդյունահանման հետ կապված շրջակա միջավայրի եւ առողջության ռիսկերը:

Բացի այդ, ընդդիմությունը մտահոգություն է հայտնել Ռուսաստանից Թուրքիայի աճող կախվածության եւ նախագծի ինչպես ֆինանսական, այնպես էլ գործառնական ասպեկտներում թափանցիկության բացակայության վերաբերյալ՝ հարցեր տալով այն մասին, թե ինչն է օգուտ քաղում իրականացվող գործարքներից եւ ինչու թորքական ընկերությունները ակտիվորեն չեն մասնակցում շինարարությանը: Այնուամենայնիվ, գործը չի սահմանափակվել Աքքույուի վրա «հարձակումներով»․ շինարարության համար նախատեսված երկրորդ օբյեկտը, որի մասին պաշտոնապես հայտարարվել է 2013 ին, արդեն առաջընթաց է գրանցել՝ ներառյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ավարտը, շինարարության լիցնզիա ստանալը եւ գոտիավորման պլանների մշակումը: Շինարարության ենթադրյալ վայրը Թուրքիայի սեւծովյան Սինոպ նահանգում գտնվող Աբալի բնակավայրի Ինչեբուրուն շրջանն է։

Թուրքիան դեռ չի որոշել, թե որ երկիրը կամ ընկերությունը կստանա ԱԷԿ-ի կառուցման պայմանագիրը, սակայն լիցենզավորման գործընթացում նախապատվությունը տրվել է ֆրանսիական «Flamanville III» ատոմակայանին նմանվող նախագծին: Ըստ Reuters-ի՝ նշված ռեակտորը միակն է, որը կառուցվել է EDF ընկերության կողմից վերջին 25 տարվա ընթացքում, եւ դրա շահագործումն ուղեկցվում է մշտական խնդիրներով եւ խափանումներով: Եթե հավատանք Sözcü-ի վերոնշյալ հրապարակմանը՝ Ռուսաստանը դադարեցրել է շինարարության ֆինանսավորումը (Աքքույու ԱԷԿ-ը, քանի որ Անկարան համաձայնություն չի տալիս Սինոպում երկրորդ ԱԷԿ-ի կառուցմանը Մոսկվայի մասնակցությանը: Թուրքիայի բանակցությունները Հարավային Կորեայի եւ Չինաստանի հետ Սինոպում ատոմակայանի կառուցման շուրջ, իբր, խիստ անհանգստացրել են ռուսական կողմին։ Բացի այդ, Սինոպում առաջարկվող շինարւթյունը բախվում է տեղական եւ ազգային կազմակերպությունների ուժեղ դիմադրությանը՝ դառնալով բազմաթիվ դատական հայցերի առարկա է՝ նախագծի կապալառուի ռւ օպերատորի վերաբերյալ թափանցիկության բացակայության պատճառով: Քննադատները մտահոգություններ են հայտնել շինարարությունից առաջ 1.2 միլիոն ծառերի նախատեսված ոչնչացման, ծովային կյանքին, տեղական ձկնորսական արդյունաբերությանը ծովային ջրի օգտագործման հետեւանքով առաջացող հնարավոր վնասի, ինչպես նառւ Չեռնոբիլի նման միջուկային աղետի ռիսկի վերաբերյալ: Այնուամենայնիվ, Էրդողանի կառավարությունը մտադիր է առաջ շարժվել առանց հանրության հետ խորհրդակցելու՝ չհրապարակելով հնարավոր օտարերկրյա գործընկերների մասին տեղեկությունները եւ ուշադրություն չդարձնելով իրավական խնդիրներին, քանի որ լիովին վերահսկում է դատական համակարգը:

Ըստ TÜNAŞ – ի ղեկավարի՝ երրորդ ատոմակայանի նախագծի վրա աշխատանքը (ենթադրաբար Թրակիայում՝ երկրի փոքր եվրոպական մասում) այս պահին ներառում է հաստատությունում առկա պայմանների գնահատում, վերլուծական եւ նախապատրաստական աշխատանքներ, ինչպես նաեւ ծրագրի կառավարման պլանների մշակում՝ աշխատանքների պաշտոնական մեկնարկի ակնկալիքով:

Չնայած շինարարության վայրը դեռ որոշված չէ, եւ Աթենքը, եւ Սոֆիան մտահոգություն են հայտնել, որ ատոմակայանը կկառուցվի իրենց սահմանների մոտ: Հունական իշխանությունները մտահոգված են կայանի հարեւանությամբ իր տարածքում եւ սեյսմիկ ռիսկերի, հաշվի առնելով զգուշավոր մոտեցումները միջուկային էներգիայի պատճառով հաճախակի երկրաշարժերի. Բուլղարիան, վկայակոչելով բնապահպանական եւ տարածաշրջանային անվտանգությունը, նույնպես մտահոգված է երկրի սահմանին էլեկտրակայանի մոտիկությամբ:

Թուրքիան ձգտում է մինչեւ 2050 թ-ը հասնել միջուկային էներգիայի 20 ԳՎտ հզորության՝ զարգացնելով սեփական միջուկային տեխնոլոգիաները, առաջադեմ մշակումները եւ հմուտ աշխատուժն ԱԷԿ-ի կառուցման, շահագործման եւ կառավարման համար: Սակայն Թուրքիայում ատոմային եւ այլ էլեկտրակայանների կառուցման պայմանագրերի կնքման գործընթացը հաճախ բավականաչափ պարզ չէ՝ ուղեկցվելով Էրդողանի, նրա մերձավոր շրջապատի շահերի համար կոռուպցիայի մեղադրանքներով՝ փոխկապակցված գործարար եւ քաղաքական գործընկերներին։

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի