կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-08 12:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերժում ենք 2020 թ-ի նոյեմբերի 9-ի ապօրինածին եռակողմ հայտարարությունը․ բողոքի նամակ կառավարությանը

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մերժում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 10-ին ստորագրված ապօրինի հայտարարությունը՝ այն համարելով ՀՀ անվտանգության սպառնալիք՝ ըստ Yerkir.am-ի «Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ի նախաձեռնած բողոքի ակցիայի ժամանակ այս բովանդակությամբ նամակի տեքստ կարդաց նախաձեռնող խմբի անդամներից մեկը։

Նրա ձեռքին 3 փաստաթուղթ էր՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված Հայտարարությունը, որը պատռեց և գցեց աղբարկղը, և երկու նամակ, որոնցից մեկը պետք է հանձնեն Դատախազությանը և մեկ օրինակ ՀՀ կառավարությանը, և նույնաբովանդակ նամակի շարունակությունը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեսպանատներին պետք է հանձնեն։

Նամակով ակցիայի մասնակիցները մերժում են 2020 թ-ի նոյեմբերի 9-ի ապօրինածին եռակողմ հայտարարությունը։

«ՀՀ ներքոստորագրյալ քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները մերժում են 2020 թ-ի նոյեմբերի 9-ի ապօրինածին եռակողմ հայտարարությունը, որը ստորագրված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Տեղեկացնում ենք, որ սույն ապօրինի հայտարարության նախագիծը նախօրոք չի քննվել ՀՀ անվտանգության խորհրդում, չի վավերացվել ՀՀ ազգային ժողովի կողմից և, ըստ ՀՀ Սահմանադրության, ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանը լիազորություններ չուներ ՀՀ կողմից Արցախի խնդրի և տարածքների վերաբերյալ ստորագրել միջպետական որևէ փաստաթուղթ»,-նամակի բովանդակությունը ներկայացրեց նախաձեռնող խմբի անդամը։

Նամակում նաև ասվում է, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում ՀՀ գործող օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին։

«Իր լիազորությունները վերազանցելու և ՀՀ Սահմանադրական կարգը խախտելու համար պահանջում ենք ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ենթարկել պատասխանատվության ՀՀ քրեական Օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Ընդունեք այս դիմումը որպես հանցագործության մասին հաղորդում»,-ասվում է նամակում։

Նշենք, որ «Քաղաքացիական խորհուրդը» բողոքի երթ է կազմակերպել Գարեգին Նժդեհի արձանից մինչև «Եռաբլուր» պանթեոն։ Ակցիայի ժամանակ պատռեցին անցյալ տարի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը որպես «սև թուղթ», որից հետո նամակներ հանձնեցին կառավարությանը, ապա գնացին Գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու, որովհետև համարում են, որ Փաշինյանը կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրել է ապօրինի՝ առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու։ Երթն ավարտվելու է «Եռաբլուր» պանթեոնում՝ զոհվածների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելով և մոմավառությամբ Հանրապետության հրապարակում։

Մանրամասն՝ տեսանյութում․