|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հովհաննես Մեծ-Գևորգյանը 1992 թվականից ՀՅ Դաշնակցության երդվյալ ու նվիրյալ անդամ էր, անդամակցել է իր բնակավայրի՝ Երևանի Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանի «Արամ Պողոսյան» կոմիտեությանը, իսկ մահվանից առաջ նույն կոմիտեի նախագահն էր:
Նա նորանկախ Հայաստանի ամենակայացած երիտասարդական կառույցներից՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ էր, ներկայումս արդեն ավանդական դարձած և համահայկական բնույթ ստացած Ջահերով երթի նախաձեռնողներից, համահեղինակներից ու կազմակերպիչներից: Նա նաև նոր կյանք մտնող պատանիների սիրելին էր՝ ՀՅԴ Հայաստանի պատանեկան միության պատասխանատուներից ու կազմակերպության նվիրյալների մեկը:
Մայիսի 31-ին նրա ընտանիքի անդամները, ընկերներն ու կուսակցականները հավաքվել էին «Արամ Պողոսյան» կոմիտեությունում՝ ևս մեկ անգամ հիշելու արվեստագետին։
Մանրամասն՝ տեսանյութում։