Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինձ համար զարմանալի չէ, որ այսպիսի իրավիճակ է առկա, ինձ համար ցավալի էր, որ այս իրավիճակին մասնակից էր իմ կողմից ճանաչված նորմալ մասնագետը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ խոսելով Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի միջամտության մասին Ռուբեն Հայրապետյանի որդուն մեղադրանք առաջադրելու գործընթացին:
«Արդեն ավելի քան պարզ է, որ 3 տարի շարունակ քրեական գործերում կա քաղաքական պատվեր, մարդիկ հետապնդում են այլ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց և բերման ենթարկում, իսկ սա մարդու հիմնարար իրավունքների ոտնահարում է»,- ասաց սահմանադրագետը:
Նա ասաց, որ շատ կցանկանար լսել Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի արդարացումը երեկվա տեսանյութի հետ կապված, որտեղ պարզ երևում է նրա անմիջական մասնակցությունը, և իր համար շատ ցավալի էր, որ Աննա Վարդապետյանը որևէ պարզաբանում չտվեց։
«Երեկ ապացույց հանդես եկավ, որ նա մասնակցում է կոնկրետ քրեական գործերով քաղաքական պատվերների իրականացման գործընթացին: Նախ, սա Քրեական օրենսգրքով նախատեսված քրեական արարք է, և փաստացի նրա դա մասն է հանդիսանում և միջամտում է արդարադատությանը»,- ասաց Գոհար Մելոյանը:
Գոհար Մելոյանն ասաց՝ 3 տարի շարունակ սահմանադրական կարգը տապալվել է, իսկ դատական ինստիտուտը եղել է շրջափակման մեջ:
«Մենք ապրել ենք այս իրավիճակում շուրջ 3 տարի, երբ սահմանադրական կարգ է պարբերաբար տապալվել, և ականատես ենք եղել դատական իշխանության, դատարանների շրջափակմանը։ Այս տեսանյութը զարմանալի չէր, ինձ համար ցավալի էր կոնկրետ անձի մասնակցությունը այս գործընթացին»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում․