|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.93 |
| EUR | ⚊ | € 418.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.6651 |
| GBP | ⚊ | £ 492.91 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Բաքվում այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հերթական շինծու դատական նիստը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօրվա «դատավարության» ընթացքում շուրջ 30 «տուժածներ» են հարցաքննվել։
Դատական հաջորդ նիստը նշանակված է հունիսի 3-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: