Փոխարժեքներ
07 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.46 |
EUR | ⚊ | € 440.99 |
RUB | ⚊ | ₽ 4.8093 |
GBP | ⚊ | £ 519.97 |
GEL | ⚊ | ₾ 141.93 |
Մայիսի 6-ին Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը հայտարարել է, որ 2025 թվականի փետրվարի 6-ի «նիստի արձանագրության» ուսումնասիրությունից հետո պարզվել են «դատական կոլեգիային» գանգատ ներկայացնելու հիմքերը։
Փաստաբանը նշել է, որ «դատական նիստի» արձանագրությունը չի արտացոլում պաշտպանության կողմի միջնորդությունները, և դա հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ «դատական կոլեգիան» այս գործում օբյեկտիվ և անաչառ չի լինի։ Ուստի փաստաբանը վերաքննիչ գանգատ է ներկայացրել «դատարան»։
Ըստ տեղեկությունների՝ Ռուբեն Վարդանյանը աջակցել է գանգատին։
Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը, արտահայտելով իր վերաբերմունքը գանգատի նկատմամբ, ասել է, որ պաշտպանությունն իրավունք ունի դիտողություններ հայտնել «դատական նիստի» արձանագրության մեջ ձայնագրության ճշգրտության և ամբողջականության վերաբերյալ։ Սակայն, «դատական նիստի» արձանագրության մեջ որևէ տեղեկություն չներառելը հիմք չէ դատական կոլեգիային գանգատ ներկայացնելու համար։
Ալիևը «դատարանին» խնդրել է առանց քննարկման թողնել գանգատը։
Գործընթացին մասնակցած «տուժածերը» ևս «դատարանին» խնդրել են չբավարարել գանգատը։
«Դատարանը» հեռացել է՝ միջնորդությունը քննարկելու համար խորհրդակցական սենյակում։
Նիստից հետո հայտարարվեց պաշտպանության կողմի բողոքի վերաբերյալ «դատարանի» որոշումը։ «Դատարանի» որոշմամբ՝ գանգատը թողնվել է առանց քննարկման։
Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 13-ին: