|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ներկայումս Իսրայելի զինված ուժերը փաստացի վերահսկում են Գազայի հատվածի ամբողջ աշխարհագրական տարածքի 77 տոկոսը, հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի հատվածի մամուլի ծառայությանը։
«Դա ձեռք է բերվում ուղղակի ցամաքային ներխուժումների և բնակելի և քաղաքացիական շրջաններում օկուպացիոն ուժերի տեղակայման, ինտենսիվ կրակի վարման միջոցով, որը թույլ չի տալիս պաղեստինցի քաղաքացիներին հասանելի լինել իրենց տներին, շրջաններին, հողերին և գույքին, կամ բռնի տեղահանման անարդար քաղաքականության միջոցով», - ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունը ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական էքսպանսիան դադարեցնելու համար։
«Շարունակվող ցեղասպանությունը, էթնիկ զտումները, գաղութատիրությունը, ագրեսիան և Գազայի հատվածի գերակշիռ մասի նկատմամբ օկուպացիոն վերահսկողությունն արտացոլում են Իսրայելի քաղաքական կամքը՝ ուժով պարտադրելու «վերջնական լուծումը», ինչը բոլոր միջազգային օրենքների և նորմերի կոպտագույն խախտում է», - ասվում է Գազայի կառավարության հայտարարության մեջ։