կարևոր
958 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-23 21:57
Աշխարհ

Նախապատրաստվում է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը. Անդրեյ Սիբիգա

Նախապատրաստվում է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը. Անդրեյ Սիբիգա

Ուկրաինայի ԱԳՆ-ն աշխատում է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ուղղությամբ։

Այս մասին, ըստ Unian.net լրատվական գործակալության, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։

«Այն դիրքորոշումը, որի վրա մենք նույնպես աշխատում ենք, նախագահների մակարդակով հանդիպումն է, մենք ընդունում ենք, որ այդ հանդիպումը կարող է լինել ընդլայնված կազմով»,- նշել է նա։

Նախարարը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են իրականացնել ռազմագերիների փոխանակում, և դրա իրականացումն արդեն սկսվել է։ Այժմ Ուկրաինան սպասում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կներկայացնի ապագա անվերապահ զինադադարի իր տեսլականը: Նման փաստաթուղթ է պատրաստվում նաև Կիևում։

Սիբիգան նաև նշել է, որ ուկրաինական կողմը շատ կցանկանար, որ հանդիպմանը մասնակցեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք շատ կցանկանայինք, որ նախագահ Թրամփը միանա դրան: Եվ մենք միշտ պնդում ենք, որ Եվրոպան պետք է լինի ապագա հնարավոր բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Սիբիգան։

Հարցին, թե արդյոք Ուկրաինան տեսնում է Վատիկանը որպես խաղաղության բանակցությունների վայր, ԱԳ նախարարն ասել է, որ Ուկրաինան դեռ շահագրգռված է Վատիկանում հրադադարի շուրջ բանակցությունների հարցով Ռուսաստանի հետ հանդիպում անցկացնելով: