|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար է նշանակվել Անդրեյ Սիբիգան, հայտնում է korrespondent.net-ը:
Նա ուկրաինական դիվանագիտության և արտաքին քաղաքականության ոլորտում ունի 27 տարվա փորձ։
2016-2021 թվականներին նա եղել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան, իսկ 2008-2012 թվականներին՝ Լեհաստանում Ուկրաինայի դեսպանատան բանագնաց-խորհրդական։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերագույն Ռադայի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկը հայտարարել էր, որ Ռադան Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայից հրաժարականի դիմում է ստացել։