Փոխարժեքներ
23 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Համաձայնագրի մանրամասները մնում են անհայտ՝ բացառությամբ Իսրայելի շեշտադրման, որ Սիրիայի հարավային շրջանը ապառազմականացվելու է, ինչին դեմ չէ Թուրքիան, որը ձգտում է իր ռազմական ազդեցությունը տարածել Կենտրոնական Սիրիայի վրա: Բաքվի նոր խորհրդակցությունը կարող է հանգեցնել ավելի հստակ դիրքորոշումների, որոնք թույլ կտան Թուրքիային ռազմական էքսպանսիա իրականացնել կենտրոնական Սիրիայում, այն դեպքում, երբ Իսրայելը պահպանում է Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո իր կողմից գրավված շրջանները, որոնք ներառում են ռազմավարական բարձունքներ՝ներառյալ Շեյխ լեռան գագաթը, Դարաայի շրջակա բլուրները, ինչպես նաեւ երկրի հարավում քաղցրահամ ջրի աղբյուրները», - նշում է Տարասովը:
Թել Ավիվը փորձում է ամրապնդել իր վերահսկողությունը դեկտեմբերի 8-ից՝ պատրաստվելով երկարաժամկետ ռազմական ներկայությանը, ինչպես նաեւ ապառազմականացված գոտի մտցնելով իր վերահսկողության տակ գտնվող շրջանների մոտ: Միեւնույն ժամանակ, Էրդողանը Հունգարիայում թուրքկան պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ շարունակել է տեղեկատվական հարձակումը Իսրայելի վրա՝ հայտարարելով, որ նրա «ծավալապաշտական շարժումները սահմաններ չեն ճանաչում»՝ նկատի ունենալով իսրայելական ագրեսիան Գազայում, Սիրիայում եւ Լիբանանում: Սակայն նա հաստատել է «Սիրիայում կայունության ձեռքբերումը»՝ նշելով, որ Թուրքիան «ձգտում է դիրքավորվել Սիրիայի կենտրոնական շրջանում՝ իր ղեկավարության ներքո ձեւավորելով ռազմական դաշինք, որը ներառում է Իրաքը եւ Հորդանանը, եւ ստանձնել է սիրիական բանակի վերածննդի պատասխանատվությունը», շարունակել է քաղաքագետը:
Թուրքական ԶԼՄ-ները պնդում են՝ այդ գործընթացների թիկունքում կանգնած է անձամբ Թրամփը, ով Իսրայելից եւ Թուրքիայից պահանջել է Սիրիայի հարցով քաղաքական համաձայնության հասնել:
«Բացի այդ, Վաշինգտոնը պատրաստվում է Անկարայում իր դեսպան Թոմաս Բարաքին՝ Թրամփի վստահված անձանցից մեկին, նշանակել Սիրիայում ԱՄՆ հատուկ դեսպանորդ՝ ի լրումն դեսպանի պարտականությունների, մինչդեռ Սիրիայում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է իր աշխատանքը նաեւ Թուրքիայում, քանի որ, նրա կարծիքով, «անվտանգության նկատառումները խոչընդոտում են Դամասկոսում դեսպանատան աշխատանքին վերադառնալուն», - ամփոփել է Տարասովը:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի