|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:
Ըստ Շարմազանովի`ի տարբերություն երկրորդ նախագահի մեկ հարցանոց հարցազրույցի, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունում չկային վերամբարձ բառեր, կար միջազգային փորձ, տեսլական և հանձնաժողովի աշխատանքի գնահատական: «Երկրորդ նախագահի հարցազրույցում կային և գերակշռում էին ոսկեղենիկ հայերենով գրված վերամբարձ արտահայտություններ», - ընդգծեց նա:
Ըստ Շարմազանովի` հարցազրույցն ուներ անկյունաքար: «Չի կարելի փոխել Սահմանադրությունը, որովհետև այն արատավոր համակարգի վերարտադրման գործիք է: Ուշադրություն դարձրեք «արատավոր համակարգի վերարտադրման գործիք» բառակապակցությանը: Հետաքրքիր է` ի՞նչ խաղի կանոնների պայմաններում և ե՞րբ է առաջացել այդ արատավոր համակարգը: Հետաքրքիր է` ոչինչ չփոխելով, ինչպե՞ս պետք է վերանա այդ արատավոր համակարգը, եթե դա իսկապես այդպես է»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Հարցին, թե ի՞նչ սև կատու է անցել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև, Շարմազանովը պատասխանեց. «Ես սև կատու չեմ տեսել, ես գնահատականներ հնչեցրեցի: Չգիտեմ` ով ում դեմ է դուրս գալիս, բայց ՀՀԿ-ի գնահատականներն անձերին ուղղված չեն»: