Փոխարժեքներ
19 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.2 |
EUR | ⚊ | € 435.48 |
RUB | ⚊ | ₽ 4.8047 |
GBP | ⚊ | £ 516.97 |
GEL | ⚊ | ₾ 141 |
Ռուսաստանի տնտեսությունը կայուն է մնացել մինչ օրս աշխարհում ամենախիստ պատժամիջոցների պայմաններում, մինչդեռ ռազմարդյունաբերական արտադրությունը շարունակել է ընդլայնվել: Միեւնույն ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ ուկրաինական տնտեսությունը եւ նրա ռազմարդյունաբերական արտադրությունը գտնվում են անմխիթար վիճակում, մինչ այժմ այն պահպանվել է իր արեւմտյան հովանավորների կողմից ֆինասական եւ ռազմական օգնության աննախադեպ ծավալների շնորհիվ: Այնուամենայնիվ, Թրամփի վերադարձը իշխանության հանգեցրեց այն բանին, որ ԱՄՆ-ը վերաիմաստավորեց Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի վստահված պատերազմի անվերջ շարունակման նպատակահարմարությունը:
«Շրջադարձը (հետ) դեպի Ասիա» Չինաստանին ավելի վճռական զսպելու համար, որը պաշտոնապես համարվում է նրա միակ համակարգային մրցակիցը, շատ ավելի առաջնային է հայտարարված, քան Ուկրաինայում Ռուսաստանին զսպելու շարունակությունը։ Հաշվի առնելով այս մեծ ռազմավարական վերակողմնորոշումը նոր սառը պատերազմի Արեւմտյան Եվրասիական թատրոնից դեպի արեւելք՝ Թրամփը դիվանագտորեն միջամտեց հակամարտությանը: Այնուամենայնիվ, երդմնակալությունից հետո վերջին 100 օրվա ընթացքում նրա հռետորաբանությունը փոխվել է, եւ ներկայումս նա ավելի ու ավելի անհամբեր է թվում:
Այդ ժամանակից ի վեր նա հրաժարվել է իր նախընտրական պարծենկոտությունից, թե իբր կարող է վերջ տալ հակամարտությանը 24 ժամվա ընթացքում, եւ այժմ միայն ասում է՝ ունի անորոշ ժամկետներ, որոնք հրաժարվում է հրապարակայնորեն բացահայտել: Թրամփը նաեւ մի քանի պասիվ-ագրեսիվ գրառումներ է հրապարակել Պուտինի մասին` ակնարկելով, որ իր ռուս գործընկերը կարող է պարզապես շահարկել նրան եւ իրականում շահագրգռված չէ դիվանագիտական լուծմամբ: ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հետ օգտակար հանածոների արդյունահանման մասին համաձայնագրի երկար սպասված ստորագրումը նաեւ հանգեցրեց այն բանին, որ Թրամփը թույլատրեց ամերիկյան նոր սպառազինությունների մատակարարումն Ուկրաինային: Վերջինս ներառում է 100 Patriot զենիթային հրթիռներ եւ 125 հեռահար հրետանային հրթիռներ գերմանական պաշարներից, ինչը համընկնում է Ուկրաինայի եւ Արեւմուտքի` Ռուսաստանին ուղղված պահանջի հետ` անվերապահ հրադադար ընդունել որպես խաղաղության գործընթացի շարունակման նախապայման։ Եվրոպացիները սպառնացել են լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ եւ ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինա, եթե Մոսկվան չկատարի պահանջները, եւ ԱՄՆ-ը նույնպես սիրախաղ էր անում նրանց հետ, թեեւ ավելի շրջահայաց էր այն հարցում, թե արդյոք նրանք իրականում դա կանեն:
Ամեն դեպքում, միանգամայն ակնհայտ է՝ Արեւմուտքը փորձում է շանտաժի ենթարկել Ռուսաստանին եւ ճնշում գործադրել նրա վրա, որպեսզի նա համաձայնի անվերապահ հրադադարի, որից Ռուսաստանը մինչ այժմ հրաժարվում էր Մինսկի նախադեպի պատճառով, երբ Ուկրաինան օգտագործում էր աշխարհի բոլոր ժամանակաշրջանները վերազինման համար` նախքան ռազմական գործողությունների վերսկսումը: Լուրջ մտահոգություններ կան նաեւ այն մասին, որ այսպես կոչված «կամավորների կոալիցիան» կարող է զինադադարի ընթացքում արագ զինված ուժերի մի մասը մտցնել Ուկրաինա` տեղերում հենակետ ձեռք բերելու համար, ինչը կարող է վնասել Ռուսաստանի շահերին:
Անշուշտ, վստահելի զեկույցները ցույց են տալիս, որ օտարերկրյա զինված ուժերը գտնվում են Ուկրինայում, քանի որ երեք տարի առաջ սկսվեց այս ավելի քան մեկ տասնամյակ հակամարտության վերջին փուլը, բայց կամավոր եւ պաշտոնապես չնշված զորքերը (ներառյալ վարձկանների քողի տակ տեղակայվածները) քաղաքականապես տարբերվում են համազգեստով զինված ուժերից: Առաջին տեսակի կորուստները կարելի է կոծկել, իսկ երկրորդի կորոստները` ոչ, իրականում վերջինս եւս կարող է առիթ հանդիսանալ օտարերկրյա ռազմական միջամտության էսկալացիայի համար` ընդհուպ մինչեւ Ռուսաստանի դեմ պատերազմի եզրին հավասարակշռվելը։
Ընթերցողները պետք է հիշեն, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, որոնք գլխավորում են այս «կամավորների կոալիցիան», միջուկային տերություններ են։ Նրանց լիբերալ-գլոբալստական ղեկավարությունը մոլուցքով է լցված Ռուսաստանին այն ռազմավարական պարտությունը հասցնելու ցանկությամբ, որին նրանք հույս ունեին, չնայած դրա գրեթե անհնարին հավանականությանը, եւ այդ նպատակով նրանք կարող են լրջորեն քննարկել վերոնշյալ միջոցներով «լարվածությունը թուլացնելու» հնարավորությունը։ Դա դեռ կարող է վտանգված լինել, չնայած ԱՄՆ պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, որ 5-րդ հոդվածը չի տարածվի Ուկրաինայում գտնվող իր զորքերի վրա։
Ռուս քաղաքական գործիչները չեն կարող անտեսել Պուտինի հասցեին Թրամփի ավելի ու ավելի ագրեսիվ հռետորաբանությունը եւ նրա անվիճելի առաքելությունը, որը ամերիկյան զենքի նոր մատակարարումների արտոնումն է: Նրանք շահագրգռված են հակամարտության ավարտից հետո ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության ձեւավորմամբ, որը կարող է հիմնված լինել ռեսուրսների ոլորտում համագործակցության վրա, ինչպիսիք են էներգետիկան եւ հազվագյուտ հողային մետաղները, բայց նրանք նաեւ չեն պատրաստվում վաճառել իրենց երկիրը դրա համար: Հակամարտության ցանկացած լուծում պետք է վերաբերի Ռուսաստանի անվտանգության առանցքային հարցերին։
Պուտինից սկսած` բոլորը համաձայն են, որ դա Ուկրաինայի սահմանադրական չեզոքության վերականգնումն է, երկրի ապառազմականացումն ու ապազգայնացումը։ Անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել նոր իրողությունները` կապված այն բանի հետ, որ Ուկրաինայի նախկին չորս շրջնները քվեարկել են Ռուսաստանին միանալու օգտին 2022 թ-ի սեպտեմբերին անցկացված հանրաքվեներում։ Այժմ նրանք իրավաբանորեն համարվում են Ռուսաստանի մաս` համաձայն Սահմանադրության, որն արգելում է որեւէ հող զիջել այն բանից հետո, երբ համապատասխան փոփոխությունը ուժի մեջ է մտել 2020ի սահմանադրական հանրաքվեից հետո:
Արեւմուտքը ենթադրում է՝ Ռուսաստանը կարող է հիպոթետիկորեն սառեցնել հակամարտությունը շփման գծի երկայնքով, թողնել իր նոր շրջանների մի մասն Ուկրաինայի վերահսկողության տակ, բայց պահպանել իր իրավական պահանջները, եւ այս ամենը, հնարավոր է, Ուկրաինայի կողմից զգալի զիջումների դիմաց վերը նկարագրված այլ հարցերի շուրջ, չնայած Ռուսաստանը, կարծես թե, դրանում շահագրգռված չէ: Իր հերթին, Ուկրաինան պնդում է՝ հակամարտության ավարտից հետո իր զինված ուժերն ավելանան եւ չի իրականացնում հասարակական-քաղաքկան բարեփոխումներից որեւէ մեկը, որը Ռուսաստանը համարում է ապազգայնացում, եւ ԱՄՆ-ը նրան չի ստիպի դա անել:
Այս երկընտրանքի պայմաններում ռազմական միջոցները, ըստ երեւույթին, շարունակում են մնալ միակ իրական միջոցները Ռուսաստանի ազգային անվտանգության շահերի ապահովման համար, քանի որ Ուկրաինան կամավոր չի գնա դրան, իսկ ԱՄՆ-ն չի ընդունում Ռուսաստանի կողմը, բայց Ռուսաստանը նույնպես չի հրաժարվում դիվանագիտական ուղուց: Ի պատասխան «ցանկացող կոալիցիայի» կողմից իր վրա Արեւմուտքի նոր ճնշմանը` Պուտինը կիրակի վաղ առավոտյան կեսգիշերից հետո դիմել է ազգին` մայիսի 15-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ երկկողմ բանակցությունները անվերապահորեն վերսկսելու առաջարկով: Թրամփը դրան արձագանքեց սոցիալկան լրատվամիջոցների հրապարակմամբ, որ Ուկրաինան պետք է անհապաղ օգտվի այդ հնարավորությունից, ինչը, իր հերթին, հանգեցրեց այն բանին, որ Զելենսկին մեկ ժամից էլ քիչ անց հրապարակեց իր սեփական գրառումը, որում ասվում է՝ նախատեսում է հինգշաբթի մեկնել Թուրքիա` խոսելու Պուտինի հետ, որը նա հույս ունի, որ կհայտնվի: Պուտինը, հավանաբար, չէր սպասում, որ Զելենսկին կասի դա, քանի որ Ռուսաստանի առաջնորդը կարող էր նկատի ունենալ իրենց պաշտոնյաների միջեւ երկկողմ բանակցությունների վերսկսումը, ինչպես դա եղավ 2022 թվականի գարնանը, նախքան Մեծ Բրիտանիան սաբոտաժի ենթարկեց նրանց:
Մեկ այլ կետ, որին պետք է ուշադրություն դարձնել, այն է, որ Պուտինը հայտնի է այն բանով, որ իր թանկարժեք ժամանակը չի վատնում այնպիսի մանրուքների վրա, ինչպիսիք են այլ մարդկանց հետ հանդիպելը պարզապես հանուն դրա: Ավելին, նա նույնիսկ Զելենսկուն լեգիտիմ չի համարում, ուստի նրա հետ ցանկացած համատեքստում հանդիպելը անսպասելի զիջում կլիներ, ինչը բնորոշ չէ Պուտինի նման մեկին, ով կրքոտ հանդես էր գալիս ի պաշտպանություն Ուկրաինայի Սահմանադրության: Ավելի տարօրինակ բաներ էլ են պատահել, ուստի դա չի կարելի բացառել, բայց վերը նշված պատճառներով դա դեռ անհավանական սցենար է:
Անկախ այն բանից, թե ինչ կարող է տեղի ունենալ հինգշաբթի, թվում է, թե հակամարտությունն իսկապես նոր փուլ է մտնում, պարզապես պարզ չէ` շուտով էսկալացիա կամ դեէսկալացիա կլինի: Դիվանագիտական եւ ռազմական ստատուս-քվոն անկայուն է, առաջինը` խաղաղ գործընթացի նկատմամբ Թրամփի աճող անհամբերության պատճառով, իսկ երկրորդը` Ռուսաստանի աճող ռազմական գերազանցության պատճառով: Այսպիսով, Թրամփը կարող է կամ հրժարվել պատերազմի այս վստահված անձից, կամ կրկնապատկել ջանքերը, ինչպես դա արեց Բայդենը, երբ Արեւմուտքը դժվարանում էր:
Այն, ինչում նա կարծես թե շահագրգռված չէ՝ Ուկրաինային պարտադրել զիջումներ, որոնք պահանջում է Ռուսաստանը, նույնիսկ եթե դա արագորեն վերջ կդներ հակամարտությանը եւ կհանգեցներ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ փոխշահավետ ռազմավարական գործընկերության: Պատճառները կարող են լինել այն, որ ԱՄՆ-ն կամ չունի Ուկրաինայի վրա այն ազդեցությունը, որն անհրաժեշտ է այդ զիջումները ստանալու համար, գուցե այն պատճառով, որ եվրոպացիները փոխարինել են իրենց քաղաքական եւ, ավելի փոքր չափով, ռազմական դերը, կամ նրա ինքնասիրությունը չի դիմացել չեմբերլենյան «հանդարտեցման» մեղադրանքներին:
Այսպիսով, բաց է մնում այն հարցը, թե արդյո՞ք նա դուրս կգա հակամարտությունից` կրճատելու ԱՄՆ-ի կորուստները, որպեսզի այնուհետեւ «շրջվի (հետ) դեպի Ասիա»` Չինաստանին ավելի վճռական զսպելու համար, թե կկրկնապատկի իր ջանքերը պատերազմում ուրիշների ձեռքերով, նույնիսկ եթե վերջինս շարունակվի աստիճանաբար, ըստ այն առաքելության, որի մեջ նա ներքաշված է: Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան նույնպես կարող են միակողմանի գործել` անկախ այն բանից, թե արդյոք ուժի մեջ է մտնում հրադադարի մասին որեւէ համաձայնագիր, ինչը կարող է լինել Թրամփի վրա ճնշում գործադրելու հնարք` նրանց աջակցելու կամ «դեմքը կորցնելու» համր, թեեւ դա ռիսկային արկածախնդրություն կլինի:
Հետեւաբար, եվրոպացիներն ու ԱՄՆ-ը կարող են ճակատագրական որոշում կայացնել` լինի դա միակողմանի, թե համատեղ, կախված այն բանից, թե ինչ կլինի այս շաբաթվա վերջին: Եթե առաջինը միայն լրացուցիչ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ` անվերապահ հրադադարից հրաժարվելու համար, ապա ամեն ինչ կառավարելի կմնա, բայց Ուկրաինայում զինված ուժերի տեղակայումը լուրջ ճգնաժամ կառաջացնի։ Նմանապես, ամերիկյան պատժամիջոցների ուժեղացումը կվնասի երկկողմ վստահությանը, բայց ոչ մահացու, իմնչդեռ Ուկրաինայում Եվրոպական զորքերին ռազմական համազգեստով աջակցելը նրան մահացու հարված կհասցնի:
Պուտինը կարող է նաեւ զարմացնել բոլորին հերթական, այսպես կոչված, «բարի կամքի ժեստով», նույնիսկ եթե դա չլինի անվերապահ հրադադարի պահպանումը, ինչը կարող է բարդացնել արեւմտյան պատերազմ հրկիզողների ծրագրերը: Այնուամենայնիվ, միեւնույն ժամանակ, նա կարող էր հակառակն անել` «էսկալացիայից դեպի դեէսկալացիա» անցնելով իր սեփական (հնարավոր է` աստիճանական) ձեւով։ Սա կարող է լինել Թրամփի առաքելության ձախողման ասիմետրիկ պատասխանը, որը, միեւնույն է, կմնա խաղաղ գործընթացի խափանման եւ երկկողմ լարվածության սրման շեմից ցածր:
Ավելի վաղ գրվել էր՝ դիվանագիտական եւ ռազմական ստատուս-քվոն անկայուն է, ուստի դրանք անխուսափելիորեն կփոխվեն` լավ կամ վատ: Այս իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել, եւ արդեն կան նշաններ, որ մոտենում է բեկումնային պահը, որը կարող է ավարտվել արդեն այս շաբաթ։ Եթե չհաջողվի գտնել ստեղծագործական դիվանագիտական լուծում, որը նույնպես պետք է կանխեր եվրոպական զորքերի տեղակայումը (բացառությամբ քիչ հավանական դեպքի, երբ Ռուսաստանը դա թույլ կտար), ապա կարող է հաջորդել հակամարտության սրումը։
Աղբյուրը՝ katehon.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի