|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ-ն պատրաստ չէ պնդել, որ մինչև նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ավելի վաղ հայտարարված 50-օրյա ժամկետի ավարտը կհաջողվի հրադադարի հասնել Ուկրաինայի հակամարտությունում։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հուլիսի 17-ին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։
«Ես չեմ կարող կանխատեսել, թե ինչը կարող է լինել, և ինչը՝ ոչ: Բայց լավ նորությունն այն է, որ աշխարհը գիտի նախագահ Թրամփի, պետքարտուղարի և ամերիկյան կառավարության դիրքորոշումն ու արժեքները, և մենք, իհարկե, հավատարիմ ենք մնում Ուկրաինային և խաղաղ կարգավորմանը», - ասել է Բրյուսը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն սպասում է հակամարտության հրադադարին առաջիկա 50 օրվա ընթացքում:
Բրյուսը հավելել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ծրագրում է անել այնպես, որ Ուկրաինան ստանա իրեն անհրաժեշտ պաշտպանության միջոցները: