Փոխարժեքներ
08 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.28 |
EUR | ⚊ | € 442.38 |
RUB | ⚊ | ₽ 4.8166 |
GBP | ⚊ | £ 519.46 |
GEL | ⚊ | ₾ 141.87 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի անակնկալ ազատումը շատ հարցերի պատասխաններ տվեց։
Նախ, ամեն բան սկսվեց նրանից, որ թատրոնի դերասանները 3 ամիս չստացան աշխատավարձ, ապա, ինչպես ասում են դերասանները, տնօրենը իր միջոցներով փոխանցեց վարձավճարները։ Դրանից հետո քաղաքապետարանը ստորագրել էր թատրոնի հատկացումների համար նախատեսված գումարի չափը փաստող փաստաթուղթը։
Իշխանությունները տեսնելով, որ թատրոնի ընդդիմացող հատվածը անսասան է, այլ քայլեր էին մտածել՝ անձնակազմին ճնշելու. եւ ահա տնօրենն ազատվեց անհիմն պատճառով։
Նշենք, որ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանին ազատել էն, քանի որ վերջինս շատ հրավիրատոմսեր է տվել՝ դրանք վաճառելու փոխարեն։
Թորոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստել էր, որ 1200 հրավիրատոմսը օրենքով սահմանված ընթացակարգով է բաշխվում, օրինակ՝ տրամադրվում է զինծառայողներին, մինչեւ 10 հոգանոց երեխաների խմբին ուղեկցող անձին, թոշակառուներին, ուսանողներին եւ այլ անձանց։ Երբ տնօրենը ստացել է ազատման հրամանը, կարդացել է հիմնավորումը, ապա եռամսյակի կտրվածքով հաշվել է բաշխված հրավիրատոմսերի քանակը. դրանց թիվը կազմել է պետության կողմից հրավիրատոմսերի թույլատրելի քանակի 9,6%-ը։
Այս թվերը քաղաքապետարանն անտեսել է եւ կայացրել է որոշում, որը բարկացրել է թատրոնի անձնակազմին։
Հետաքրքիրն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ն լուրջ նպատակներ ունի կապված թատրոնի ղեկավար կազմի փոփոխության հետ։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկության՝ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնը փոխանցվելու է Երեւանի ՔՊ խմբակցության ավագանու անդամ Տաթեւ Հովակիմյանին, ում դիմեցինք տեղեկություն ստանալու համար, բայց մեր հարցը մնաց անպատասխան։
Ստացվում է, որ անգամ մշակույթն ու թատրոնը իշխանությունը փորձում է հպատակեցնել, «ներդնել» այդ ոլորտում դարձյալ ՔՊ-ականների»։